▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1-ին անգամ նման մեծ գումար է հատկացվում մարզիկին. բյուջեից 133200 $-ին համարժեք գումար կհատկացվի Լևոն Արոնյանին

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխանցի Շախմատի ֆեդերացիային:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գումարը հատկացվելու է 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լեւոն Արոնյանի նախապատրաստման եւ մասնակցության ապահովման նպատակով:

Նախարարությանը կհատկացվի 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 հազար 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 հազար 900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Վարչապետը հետաքրքրվել է առողջապահական ծրագրերով, տեղեկացել սուր իշեմիկ կաթվածի ծրագրի ընթացքից

Կարդացեք նաև՝ Համալսարաններն այլևս չպետք է լինեն քաղաքական գործիք կառավարության ձեռքում. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին