▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1-ին հրաժարականը՝ Հանրային հեռարձակողի խորհրդում»․ Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գրառումը․

«Ուրախությամբ տեղեկացա, որ հրաժարական է տվել ՀՀԽ 7 անդամներից մեկը՝ Վահրամ Մարտիրոսյանը։ Վստահ չեմ, որ հրաժարականը կապված է Հանրային ռադիոյի տնօրենի հունիսի 5-ի տապալված մրցույթի կապակցությամբ արված հայտարությանս մեջ առկա առաջարկի հետ, բայցևայնպես ողջունում եմ Հանրային հեռարձակողի խորհուրդը լքելու պարոն Մարտիրոսյանի որոշումը։
Հունիսի 5-ի հայտարարությանս մեջ մանրամասնորեն ներկայացրել եմ Խորհդրի առկա կազմի հետ կապված մտահոգություններիս հիմքերը։ Պարոն Մարտիրոսյանի հրաժարականն այդ հիմքերը դարձնում է էլ ավելի ցցուն»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին