▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100-ամյակին ընդառաջ` գնալով ակնառու է դառնում պրոֆեսիոնալիզմի կատաստրոֆիկ պակասը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Որքան ավելի է մոտենում ապրիլի 24-ը, այնքան ավելի ցայտուն է դառնում, թե ինչ ահավոր վիճակ է տիրում պրոֆեսիոնալիզմի տեսակետից։ Բան չունեմ ասելու, գուցե կազմակերպչական աշխատանքներով զբաղվող մարդկանց վերին շարասյունում բացառիկ պրոֆեսիոնալներ են ներգրավված, բայց իրանցից ներքև տիրում է դելիտանտիզմի ոգին։

Արդյունքում, Անմոռուկների ու «Հիշում ու պահանջում ենք»-ների արշավը գնալով իջնում է, կներեք, բայց «պլինտուզի» մակարդակից էլ ներքև և փաստացի՝ զրոյացնում է բոլոր այն դրական քայլերը, որոնք արվում են պրոֆեսիոնալների կողմից։

Ըստ իս, շատ լավ է, որ արտասահմանյան երկրներում լուրջ արշավ ենք սկսել ու շատ լուրչջ մակարդակով, բայց այդ ամենի արժեքը գրոշ է դառնալու, եթե ասենք այդ արտասահմանյան արշավից տպավորված օրինակ՝ գերմանացին տեսնի, թե Հայաստանի ներսում ինչեր են անում ու հատկապես՝ կրթության ու գիտության ոլորտը։

Ես դեռ ինչ որ տեղ կարող եմ ներողամտաբար վերաբերվել նրան, որ վերնիսաժում հուշանվեր ծախողները անմոռուկներ պատրաստեն ու վաճառեն, ի վերջո, մարդիկ օրվա հացի հարց են լուծում, բայց ինչպե՞ս ու ինչո՞վ արդարացնեմ ԿԳ ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր կարծես հանձնաարարական են ստացել, թե ով պետք է ամենաանհեթհեթ նախաձեռնությամբ հանդես գա։

Էլ Ծիծեռնակաբերդներ են երեխաներին ստիպում պատրատել, էլ դպրոցի պատի երկայնքով անմոռուկներ են ճպցնում, էլ երեխեքին «պաչոտնի կառաուլ» են կանգանցնում Ծիծեռնակաբերդում՝ ողջ օրվա ընթացքում, էլ տարատեսակ անմոռուկատիպ հուշշանվերների մինի ֆաբրիկաներ են բացում՝ աշակերտների անվճար աշխատուժի հաշվին...

Պարոնայք, մի՞թե դուք տեղյակ չեք, որ Սովետը վաղուց էլ չկա։ Չնայած, Սովետում էլ մասսայական փսիխոզի նման դրսևորումներ չէիր տեսնի։ Կրթության ու գիտության նախարարությունն ու այլ պետական կառույցները լավ կանեն մի քիչ չափավորեն իրենց վուլգար ճաշակի նման մատուցումները, իսկ կազմակերպիչները լավ կանեն մի պահ իրենց ուշադրությունը արտերկրի միջոցառումներից սևեռեն մեր երկրի ներսում կատարվող այս բառդակին ու որոշակի համակարգվածություն և չափանիշներ մտցնեն, որպեսզ ամեն մի միջինն օղակի չինովնիկ չբռնի ու իր գավառամտությամբ սահմանափաակվող ճաշակի գոհաարներով նորմալ մարդկանց ինսուլտի հասցնի։

Գուրգեն Վարոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին