|
«Բացի գերագույն գլխավոր ստախոսից գլխավոր դատախազը ստախոս է, Քննչական կոմիտեի ղեկավարը ստախոս է, Արդարադատության նախարարը ստախոս է, Մարդու իրավունքների պաշտպանը ստախոս է: Այս ստախոսության համար պատասխանատվություն հասնո՞ւմ է, թե՞ չէ: Եթե ես անարդար կերպով մեկ տարի է անազատության մեջ եմ, հնարավոր է` ևս 1-1,5 տարի անազատության մեջ լինեմ, դրա համար պատասխանատվություն լինելո՞ւ է, թե ոչ»,- դատական նիստում իր խոսքի մեջ արձանագրեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` հավաստիացնելով` գալու է ժամանակը: *** |
|
«Ամոթ եմ զգում ՀՀ-ի համար, որ այսօր ՀՀ-ում բոլոր եպիսկոպոսների հանդեպ քրեական հետապնդումներ են, քրեական գործեր են հարուցված: Բացի մեկից, էդ մեկի անունն էլ չեմ տալիս, թե չէ նրա վրա էլ գործ կհարուցեն: Բոլոր եպիսկոպոսներն ու Վեհափառ Հայրապետը մինչև 2025 թվականը նորմալ քաղաքացիներ էին, իսկ 2025-ին կոլեկտիվ խելագարության մեջ մտան ու սկսեցին օրենք խախտե՞լ: Ինչպե՞ս կարելի է այսպիսի ՀՀ-ի համար չամաչել»,- դատական նիստին տարակուսեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: *** |
|
«10 օր հետո կլրանա իմ ապօրինի կալանավորման մեկ տարին, և ես փառք եմ տալիս աստծուն այսպես սքանչելիորեն ինձ պարգևատրելու համար: Բացառությամբ առաջին ատյանի դատարանում իմ ինտելեկտի խոշտանգմանը` մեր սիրելի դատախազների կողմից: Մնացած բոլոր օրերը սքանչելի էին` Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազաի հետ եղբայրական զրույցներով: Վերջին 4 ամսում էլ առանձնության սքանչելի հնարավորության համար շնորհակալ եմ հարգարժան դատարանին, որ արգելեց ցանկացած շփում, բացառությամբ 4 հոգու: Եվ ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասել, որ սրանք իմ կյանքի լավագույն օրերն էին, երբ ոչ մի մտահոգություն չունես: Իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, խնդիրներ լուծելու, միայն մտածի աղոթելու, անցած կյանքը վերլուծելու, վերաիմաստավորելու մասին: Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պետք է հայտնեմ նրանց, ովքեր այս պահերն իրենց նպատակների համար օգտագործելու համար ստեղծեցին: Իրենք պիտի պատասխան տան եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ` անպայման և խստագույնս: Որովհետև մեկ տարի է` ես անազատության մեջ եմ լրիվ ապօրինի: Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի հետ, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղավոր չեմ ճանաչում, չեմ ճանաչի: Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև և մնում եմ անմեղ: Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում ՀՀ-ին և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ «հանուն» Հայաստանի Հանրապետության»,- դատական նիստին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ |
«Սրանք բոլորը ստախոս են». Միքայել Աջապահյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


