Մենք պետք է ջանք գործադրենք, որ իրադրությունը չապակայունանա»,- այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում են՝ վայ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եկել է Դիլիջան։ Այն, որ եկել է Դիլիջան, դա ևս մեկ երաշխիք է, որ մենք խաղաղությունը շարունակում ենք ինստիտուցիոնալ զարգացնել։ Եվ 2029 թվականին Եվրոպական համյանքի քաղաքական գագաթնաժողովին, եթե, իհարկե, հրավեր լինի, ես էս գլխից ասում եմ՝ ես գնալու եմ Բաքու։ Բայց մյուս կողմից՝ այս հարցը պետք է պարզաբանվի՝ ՀՀ-ում 500 հազար հոգուց ավելի մարդ ասում է՝ մենք Ղարաբաղի շարժումը պետք է շարունակե՞նք։ Մենք պետք է թույլ չտանք դա»։
***
|
«Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն ամենամեծ հաջողության պատմությունն է՝ իր բոլոր պարամետրերով, իր բոլոր զոհերով և զոհողություններով»,- այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2026 թվականի ՀՀ-ն մեր ամենահաջողված պրոյեկտն է, և այդ պրոյեկտն է, որ մարդիկ ուզում էին կործանել: Եվ նրանք, ովքեր ուզում էին կործանել, նրանց սպասվում է կործանում՝ միանշանակ և աներկբա, առանց կոմպրոմիսների, առանց պայմանների և առանց նախապայմանների»,- ընդգծեց Փաշինյանը: |


