▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 օրում մեր կառավարությունը լուծել է հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում խոսեց վաղը կայանալիք հանրահավաքի մասին, որի ընթացքում պետք է ամփոփվի նոր կառավարության 100-օրյա գործունեությունը: 

«Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը, որի ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի  բնականոն գործունեությունը ևտնետեսության բնականոն շարունակական զարգացումը»։

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը նշեց, որ իր կարծիքով 100 օրվանից հետո թևակոխում ենք նոր փուլ. «Այսինքն, շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը,  որպեսզի մեր երկրի եւ տնտեսության համար նոր շունչ բացվի, արագությունը բացվի, որպեսզի կարողանանք, նաև բյուջետային քննարկումների համատեքստում, արդեն  շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել»։

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում,  կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն են տալու, որ  կառավարությունը նոր թափով լուծի այն խնդիրները, որ ՀՀ քաղաքացիները դրել են իրենց առաջ։ «Որևէ կասկած չկա , որ այդ խնդիրները լուծում ենք և լուծելու ենք արդյունավետ։ Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հաղթանակը անխուսափելի է»:

Կարդացեք նաև՝

Մտածում եմ՝ վաղը Հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որևէ թաղամասից. Նիկոլ Փաշինյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին