▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու՞ էլ ես այդ աղանդից․․․Չփորձես ձեր փոքրամասնության անունից կաթողիկոսին թիրախավորել»․ քաղաքագետը՝ քպ-ականին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի գիտություն քայլիստկա Ռուզանի՝ ասեմ, որ շատ լավ է, որ իր նմանի համար կաթողիկոսի գահը թափուր է... Շատ վատ կլիներ, եթե սույն արժեհամակարգ ունեցող կնիԳը և նրա նմանները, որոնց մեջ ահռելի թիվ են կազմում աղանդավորները, Գարեգին Բ-ին համարեին կաթողիկոս...
Ռուզան, ՆիկոլիԴ կյանքիխոսքամեդ գրառումները տեսե՞լ ես... Թե՞ դու էլ ես այդ աղանդից...
Երկրորդը․ որ ասում ես «շատերի համար»՝ ի՞նչ նկատի ունես...
Դուք, շեֆիդ մատնանշած «ժողովրդի լեգիտիմ քվեն՝ 50 տոկոս գումարած 1 տոկոսը» չեք ստացել ու չփորձես այսուհետ մանիպուլյատիվ հայտարարություններ անել «շատերի» անունից... Ռուզա՛ն, դուք փոքրամասնություն եք, քանի որ նույնիսկ կիրառված բազում կեղծման մեխանիզմներից օգտվելով՝ հավաքեցիք 49,7 տոկոս ձայն, որը 50,3 տոկոսից քիչ է և ձեր նմանները ժողովրդի լեգիտիմ քվե չունի ու չփորձես ձեր փոքրամասնության անունից կաթողիկոսին թիրախավորես ու դա ներկայացնես որպես մեծամասնության կարծիք...
Ձեր «շատերիդ» կարծիքը քեզ հավաքի ու տեղդ նստի...»։

***

«Ես չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանն իմ կաթողիկոսն է, ես իր ընտրման առաջին իսկ օրից չեմ համարել իրեն իմ կաթողիկոսը։ Միշտ փոքրիկ գրառումներով խոսել եմ այդ մասին, իսկ երբ Հանրապետության վարչապետը խոսել է այդ մասին, ես իմ համաձայնությունն եմ հայտնել և այս պահին էլ չեմ հրաժարվում»,- 24TV-ի եթերում ասել էր ՔՊ-ական նորընտիր պատգամավոր Ռուզաննա Երեմյանը՝ շարունակելով. «Մենք արդեն կաթողիկոս չունենք. իմ և հասարակության բազմաթիվ անդամների համար, ՀՀ քաղաքացիներից շատերի համար այսօր կաթողիկոսական գահը թափուր է»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին