▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

63-ամյա արմավիրցին կասկածվում է 3-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բռնի. . .

Դուբայի Բուրջ Խալիֆան՝ Հայաստանի դրոշի գույներով

Անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. Դավիթ Տոնոյան

Պետերբուրգում բախում է տեղի ունեցել հայերի եւ դաղստանցիների միջեւ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի. . .

Գոռ Կիրակոսյանը՝ ԱՄՆ-ի դժվարությունների, Հրանտ Թոխատյանին դագաղում պառկեցնելու, Ռաֆայել. . .

Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է․ Մանրամասնում է. . .

Ամերիկան չասեց՝ վա՜յ, Ժիրիկը գնաց... Ժիրայր Ավանյան

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է. ԱԱԾ պետի ԺՊ

Արմեն Սարգսյանը պատմել է 8-րդ դասարանում գրած շարադրության մասին

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները պիտի վերադարձվեն Հայաստան․ Զոհրաբ Մնացականյան

Անկախությունը մշտապես արժևորելու լավագույն միջոցն աշխատանքն է․ Բակո Սահակյան

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 21-ը՝ սննդի ապահովման նոր համակարգի անցած զորամասում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Շնորհակալ եմ, որ տարբերվող կինը կարող է լինել մեր անկախ երկրի հերոս. Վարդա Ավետիսյան

Ինչ ասելիք ունեի՝ ասել եմ․․․Սերժ Սարգսյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. Նիկոլ Փաշինյան

Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Սերժ Սարգսյանն ուխտագնացության է գնացել Սուրբ Հովհաննես վանք

Այդ մեկ մարդը դու ես. Գյումրիում մեծարել են Նիկոլ Փաշինյանի մրցանակաբաշխության հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝«Շնորհավոր»

ԱԱԾ-ն բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը զրուցում էին իրենց դիետայի մասին

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. Սերժ Սարգսյան

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Աննա Հակոբյանը «Սպայդերմեն» է նվիրել 6-րդ հարկից ընկած երեխային

Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին

Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. նրանք ընկերներ են

Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա և կմիանա այդ թիմին

Սենց կլնի ընդդիմությունը․․․Արարատ Միրզոյանը՝ Մանե Թանդիլյանի մասին

Մեր Անկախությունը մեր Ինքնությունն է․ Աննա Հակոբյանը՝ հայկական տարազով

Ի՞նչ է անկախությունը ՀՀ կառավարության անդամների համար

Խոնարհում մեր Նահատակներին. Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մի նախագծի պատմություն, որը բորբոքեց անցյալը, կամ՝ ինչո՞ւ են հանրապետականները մտահոգ․ Դավիթ Խաժակյան

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Հենրիխ Մխիթարյանին նվիրված նոր երգը

«Յուրի Ջորկաեֆը կայցելի Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

Ովքե՞ր են նախագահ Սարգսյանից պետական պարգևներ ստացել Անկախության տոնի առթիվ

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց.. . .

«Դատարանի հրապարակած որոշումները կայացվել են բիրտ, աննախադեպ ճնշումների տակ». Քոչարյանի փաստաբան

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին լքել երկիրը բուժման նպատակով

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց

Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու. Նիկոլ Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին

Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնում եմ միջազգային. . .

«Ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան». Դավիթ Տոնոյան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան՝ դատարանի դիմաց. ՈւՂԻՂ

1+1-ի գործողությունը տեղի է ունենում նաև տնտեսական հեղափոխության կոնտեքստում. Նիկոլ Փաշինյան

 

 

Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ քննարկումների համար, և թույլ տվեք արձանագրել, որ իմ տպավորությունները, ընդհանուր առմամբ, այս քննարկումներից հետևյալն են. եթե մի կետը վերցնենք կառավարության ծրագրի քննարկումը և մյուս կետը վերցնենք այս զեկույցի քննարկումը, մենք միասին, այնուամենայնիվ, նոր փուլ ենք թևակոխում և սկսում ենք իսկապես բովանդակային, երկարաժամկետ, ռազմավարական քննարկումների ոճով աշխատել, ինչը շատ լավ է: Իհարկե, բացի 1-2 դրվագից, որոնք այս մեր թեմայի քննարկման հետ կապ չունեին, ես շատ բարձր եմ գնահատում քննարկման որակը: Ձեր թույլտվությամբ ես պատգամավորների և խմբակցությունների բարձրացրած մի քանի հարցերի անդրադառնամ:

 

 

 

 

 

 

 

 

 

Առաջինը՝ պարոն Մելքումյան, շատ կարևոր հարց եք առաջ քաշում, թե, ի վերջո, այդ հարցը կախված է՝ ո՞վ պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը: Իմ կարծիքով՝ այդ հարցը մի պատասխան չունի, այսինքն՝ մենք ֆինանսական մի աղբյուր պետք է չգտնենք: Բայց ես ուզում եմ մյուս կողմից ասել, որ, իմ կարծիքով, ֆինանսավորման կարևոր աղբյուրներից մեկը մեր բանկային համակարգը պետք է լինի: Եվ այս է պատճառը: Նույնիսկ հիմա մեր հասցեին մեղադրանքներ են հնչում, որ մենք այսպես ասած, բանկային լոբբիզմի հետ շատ ենք առնչվում, և բանկերը լոբբինգ անելու շատ հնարավորություն ունեն: Իրականում այդ պրոցեսի սերտ համագործակցության նախաձեռնողը մենք ենք, որովհետև մենք անընդհատ բանկային համակարգի առաջ խնդիր ենք դնում, որ իրենք պետք է այս պրոցեսները ֆինանսավորեն և ֆինանսական միջոցները դարձնեն ավելի մատչելի: Եվ նաև հաշվի առնելով Կենտրոնական բանկի մասնագիտական կարողությունները՝ իրենք նաև քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ծրագրերին փորձաքննական միջամտություն անելու իմաստով պետք է առավել ներգրավված լինեն: Անկեղծ ասած, ես դեռևս որևէ նեգատիվ բան այս համագործակցության մեջ չեմ տեսնում և ուզում եմ հավաստիացնել որ մենք որևէ լոբբինգի տրվող չենք, դա՝ հաստատ:

Հաջորդը՝ պետակլան պարտքի հետ կապված խնդիրը, որն էլի Դուք բարձրացրեցիք, չափազանց կարևոր խնդիր է: Տեսեք, մենք ուզում ենք, ունենք և Եվրամիությանը ներկայացրել ենք, ըստ էության, 13 նախագիծ, որոնց մի մասը կարելի է մեգանախագիծ անվանել: Մեր միջազգային գործընկերները պատրաստ են մասնակցել այդ նախագծերի իրականացմանը, բայց իրենք էլի շատ տրամաբանական բան են ասում. ասում են, որ դուք էլ պետք է գումար դնեք, որովհետև դժվար է պատկերացնել, որ որևէ միջազգային կազմակերպություն գա մի ծրագիր մի երկրում 100 տոկոսով իրականացնի, օրինակ, ջրամբարաշինության ծրագիրը կամ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը 100 տոկոսով ֆինանսավորի: Այո, այս հարցը մեր օրակարգում կա, մեր պետական պարտքի քաղաքականությունը, բայց, մյուս կողմից, տեսեք, երբ մենք ստվերի դեմ ակտիվ պայքար տանենք, իսկ ասենք, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներ կան, որոնք գտնում են, որ Հայաստանում մինչև 50, նույնիսկ 60 տոկոս ստվեր կա: Եթե մենք ստվերի դեմ պայքար տանենք, մեր ՀՆԱ մակարդակը նաև տնտեսությունը որոշակի աճ ունենա, մենք կարող ենք այդ 60 տոկոս պետական պարտքի սահմանափակման մեջ, այսինքն՝ որ ՀՆԱ-ն մեծանա, ՀՆԱ-ի 60 տոկոսն էլ կմեծանա, և մեր եղած պարտքն այդ 60 տոկոսի շեմից կիջնի, և մենք այդտեղ մանյովրի դաշտ կունենանք: Բայց, հնարավոր է, նաև այսպես չլինի, և մենք այստեղ պետք է մտածենք՝ մենք պատրաստ ենք օրենքի այդ շեմը բարձրացնենք 10 տոկոսով, օրինակ, դարձնել 70 տոկոս: Սա հարց է, որը մենք միասին պետք է քննարկենք և որոշում կայացնենք, որն իրականում ռազմավարական հարց է: Սա կուսակցական հարց չէ, կառավարության հարց չէ, որովհետև ամեն հաջորդ կառավարություն պետք է սրա հետևանքների պատասխանատվությունը կրի և մենք բոլորս իրար հետ:

Հաջորդ խնդիրը՝ պարոն Կարապետյանն առաջարկեց, որ խորհուրդ ստեղծվի. ես այսօր իմ խորհրդական Մեսրոպ Առաքելյանից նամակ եմ ստացել, որ տնտեսագիտական հանրության ներկայացուցիչներն ուզում են հանդիպել և ինստիտուցիոնալ դարձնել այդ շփումը: Ես հանձնարարել եմ, որ կազմակերպեն, Դուք էլ կարող եք միանալ, մեծ հաճույքով: Ընդհանրապես եթե նկատել եք, ցանկացած քննարկում մեզ համար շատ կարևոր է, և նաև այդ հարցը, որ պարոն Բագրատյանն ասում է՝ մի ժամանակ ասում էին, որ կիսվի ժողովրդի հետ, հիմա ասում են՝ փոխանակ գործով զբաղվի, ելույթ է ունենում, խոսում է: Ես ուզում եմ Ձեզ մի բան ասել, որ մեր երկրի մեծագույն համակարգային պրոբլեմներից մեկը երկար ժամանակ եղել է այն, որ խոսքի արժեքը թերագնահատվել է: Ի վերջո, Աստվածաշնչյան ճշմարտություն է, որ ի սկզբանե խոսքն էր: Ես երեկ «Օրբելի» կենտրոնի բացման արարողության ժամանակ էլ ասեցի հետևյալը, որ մենք ֆիզիկապես որևէ գործողություն չենք կարող անել, եթե նախ այդ գործողությունը մեր մտքում չենք արել: Մենք ֆիզիկապես որևէ ուղղությամբ չենք կարող շարժվել, եթե նախ այդ գործողությունը մտքում չենք արել՝ պայմանով, որ եթե մենք ուզում ենք, որ մեր գործողությունները լինեն գիտակցված և ուզում ենք, որ մենք կառավարենք մեր գործողությունները, այսինքն՝ ոչ թե մեզ այստեղից այնտեղ գցեն, այլ մենք հայտնվենք այն տեղերում, որտեղ մենք ուզում ենք հայտնվել:

Հաջորդ կարևոր խնդիրը՝ մաշկի վրա մարդիկ ե՞րբ են փոփոխությունն զգալու: Հարգելի գործընկերներ, ես ընդհանրապես իմ հեռախոսի բլոկնոտի մեջ անընդհատ մի այդպիսի ֆայլ ունեմ, որտեղ գրում եմ, թե ինչ կոնկրետ փոփոխություններ են մեր կյանքում տեղի ունեցել: Հիմա, ճիշտն ասած, արդեն դադարեցրել եմ, որովհետև զգում եմ, որ դա լավ լուր է, որ կոնկրետ փոփոխությունների թիվը շատանում է, և ես չեմ կարող դա անընդհատ լրացնել: Բայց ես կբերեմ կոնկրետ օրինակ.

• 10 հազար բուժաշխատողների աշխատավարձը նախնական օղակում պոլիկլինիկաների մակարդակում 30-40 տոկոս բարձրացել է: Այս մարդիկ շոշափելի չե՞ն զգում փոփոխություններն իրենց վրա: 
• Դեռ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգում մեր արած փոփոխություններով 206 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է. շատ մեծ չի բարձրացել, բայց բարձրացել է: Եվ եթե մենք աղքատություն ունեցող երկիր ենք, այս մարդիկ այդ բարձրացած մասը շոշափելի զգո՞ւմ են, թե ոչ:
• 1000 դրամների հիմնադրամը՝ մեր հերոսների ընտանիքները, երբ մենք հիմա սկսում ենք ֆինանսավորել դա, ընդ որում, առաջին քայլերից մեկն է եղել դա, որ դեռ 2018թ. օգոստոսին մենք իրականացրել ենք: Այդ ընտանիքները շոշափելի զգո՞ւմ են այդ փոփոխությունը, թե՞ ոչ: 
• 81 հազար նպաստառու, թոշակառու - այդ բանավեճն իրականում ուրիշ բանի մասին է, որովհետև այդ ամբողջ 81 հազարը նույն հոդվածով չի թոշակ ստանում: Կան աշխատանքային թոշակառուներ, կան ծերության նպաստառուներ, կան կերակրողին կորցնելու թոշակառուներ, կան զինվորական թոշակառուներ: Այդ բանավեճն իրականում այդտեղից է, որ այդ 81 հազարը միասեռ սեգմենտ չի, իրենք տարբեր հոդվածներով են: Նրանց առնվազն մեծ մասն այդ շոշափելի փոփոխությունն զգո՞ւմ է, թե՞ ոչ: 
• Երբ ասում ենք, որ 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, այդ մարդը չէր կարող վարկ ստանալ ընդհանրապես, հիմա կարող է, ինքն զգո՞ւմ է այդ փոփոխությունը, թե՞ ոչ: 
• Այն մարդը, որ չէր կարող շաքարավազ ներկրել, հիմա ներկրում է, ինքը փոփոխություն զգո՞ւմ է, թե՞ ոչ, կամ բենզինը կամ որևէ ուրիշ բան, որ որևէ մեկը որևէ տնտեսության սահմանափակում չունի՝ շոշափելի զգո՞ւմ է, թե ոչ:
• Այն, որ մենք այս տարի ռեկորդային՝ 2019 թվականից այս կողմ ավելի մեծ թվով ճանապարհաշինական ծախս չի արվել, երբ 303 կմ, 320 կմ առնվազն ճանապարհ նորոգել ու հիմնանորոգել են, բոլորս այդ փոփոխությունը շոշափելիորեն մեր վրա զգալո՞ւ ենք, թե՞ ոչ: 
• Այն, որ առաջին օրից սոցիալական անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի և գազի գնի փոփոխություն է տեղի ունեցել որոշակի չափաբաժնով, դա շոշափելի՞ է, թե՞ ոչ: 
• Այն, որ ի հեճուկս պայմանագրի՝ «Վեոլիա ջրի» հետ պայմանավորվել ենք, և ջուրը չի թանկացել, այդ մարդիկ փոփոխություն զգո՞ւմ են, թե՞ ոչ:
• Երիտասարդ ընտանիքներն այդ արտոնյալ հիպոթեկային վարկերով հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ 131 տոկոսի աճ է եղել: Այդ շահառուները, որ հիմա բնակարանի տեր են դարձել, այդ փոփոխությունը զգացե՞լ են, թե՞ ոչ: 
• Սրտի ստենտավորման գները 250 հազար դրամով նվազել են՝ շոշափելի՞ է, թե՞ ոչ: 
• 200 հազար քաղաքացիներ սոցփաթեթով անվճար բուժսպասարկում են ստանում՝ շոշափելի՞ է, թե՞ ոչ: 
• Այն, որ մարդիկ ստիպված չեն ամեն քայլի կաշառք տալ ինչ-որ հարց լուծելու համար՝ շոշափելի՞ է, թե՞ ոչ: Ավարտվե՞ց շոշափելի փոփոխությունների օրակարգը, իհարկե՝ ոչ: 
• Այս տարի, որ 38 հազար ուսուցչի աշխատավարձը բարձրանալու է, շոշափելի զգալո՞ւ է, թե՞ ոչ: 
• Զինվորականների աշխատավարձը որ բարձրանալու է՝ շոշափելի՞ է, թե՞ ոչ: Եվ այսպես շարունակ: 
• Մենք համայնքներին խնդրում ենք, ասում ենք՝ եկեք 10 միլիարդ մենք դնում ենք, առնվազն մի քանի միլիարդ էլ իրենք պետք է դնեն, այդ փողերը ծախսվեցին, շոշափելի՞ է, թե ոչ: Իմիջիայլոց, տիկին Գրիգորյանի բարձրացրած հարցի կապակցությամբ ինձ օպերատիվ տեղեկացրին, որ Բռնակոթ, Անգեղակոթ, Որոտան, Ավան համայնքների ջրագծերի հարցը հիմա սուբսիդավորման ծրագրերի շրջանակում իրականացվելու է, այսինքն՝ քննարկման փուլում է, և եթե իրականացվեն, 10 միլիարդի շրջանակում մենք ֆինանսավորման պրոբլեմ չունենք և պետք է տեղից ուղղակի իրականանալի, նորմալ նախագիծ ներկայացնեն: Մենք կֆինանսավորենք, և այդ հարցը կլուծվի:
Զավեն Գրիգորյանի հետ կապված խնդրում ես համաձայն եմ, որ պետք չէ կրքերը բորբոքել: Ես ուզում եմ ասել, որ այդ հարցը միշտ մեր ուշադրության կենտրոնում և նույնիսկ իմ ընտանիքի ուշադրության կենտրոնում է եղել և երևի սիրուն էլ չէ ասելը, բայց նաև քանի որ հարցը հասել է այստեղ, ասեմ, որ Վարչապետի հիմնադրամից 2 միլիոն դրամի աջակցություն ենք ցուցաբերել, և հիմա անընդհատ այդ հարցը քննարկման կենտրոնում է: Բայց ուրիշ խնդիր կա: Հարգելի Զավեն Գրիգորյանը հիմա պետությունից ակնկալում է փոխհատուցում: Դա իրավական ընթացակարգ է: Ես չեմ ուզում, որ ես ուղղակի որոշում կայացնեմ, որ փոխհատուցել Զավեն Գրիգորյանին, որովհետև բազմաթիվ մարդիկ կան, որ այդպիսի պահանջներ ունեն: Պետք է ճիշտ իրավական ընթացակարգերով լուծվի այդ հարցը, որովհետև դա նախադեպ է: Հակառակ դեպքում կլինի, որ մեկի նկատմամբ համակրանք ունենք, իրեն փոխհատուցում ենք, մյուսին լավ չենք ճանաչում, իրեն չենք փոխհատուցում: Այստեղ պետք է ավելի շատ ինստիտուցիոնալ հարցեր լուծվեն:

Պարոն Բագրատյանն իրականում խոսեց գյուղացու մասին: Ընդհանրապես երջանկության դիսկուրսը շատ կարևոր է: Անկեղծ ասած, ես մտածում եմ, որ մարդու երջանկությունը մեծապես կախված է ուրիշ մարդկանց հետ շփվելու, նորմալ միջավայր ունենալու հետ: Օրինակ, երբ Դուք խոսում եք գյուղացու երջանկության զգացման մասին, ես այդ պահին մտածեցի՝ մեր գյուղացիները ե՞րբ են իրենց երջանիկ զգում. երբ շաբաթվա մեջ 2-3 կամ որևէ իրենց հարմար պարբերականությամբ կարողանում են հյուր գնալ և հյուր ընդունել, ուրիշների հետ շփվել: Սրա խոչընդոտն ի՞նչն է՝ տնտեսական բարդությունները, որովհետև Հայաստանում սիրում են լավ հյուր ընդունել, երբ մի քիչ այս առումով նեղված են զգում իրենց, արդեն այդ երջանկության զգացումը պակասում է: Սա, իհարկե, տնտեսական շատ լուրջ բաղադրիչ ունի՝ եկամուտներ, առողջապահություն, կրթություն և այլն, բայց, այո, ի վերջո, այդ ամենի պսակը պետք է լինի, որ մարդն իրեն երջանիկ զգա: Երբ իմ ներսում մտածում եմ մարդու երջանիկ զգալու մասին, թե մարդը երբ է երջանիկ՝ երբ հնարավորություն ունի իր ընկերների, բարեկամների, հարազատների հետ շփվել, նորմալ միջավայրում առանց նեղվելու ինչ-որ բաներից:

Կարծում եմ` այստեղ միայն ֆինանսական բաղադրիչը չէ, բայց նաև պետք է ֆինանսական բաղադրիչը հաշվի առնելով շփման նոր մշակույթ էլ ձևավորվի: Օրինակ, Երևանում շփման նոր մակույթ ձևավորվում է, դրա համար համոզված եմ, որ Երևանում երջանկության զգացումն ավելի բարձր է, քան գյուղերում: Կոպիտ բան ասեմ, օրինակ, Երևանում այդ մշակույթը վերջին տաս տարիներին ձևավորվել է, երբ մարդիկ միմյանց հետ հավաքվում են և ընդհանուր ամեն մեկը մի փոքր վճարում է, միմյանց հետ նստում են սրճարանում, զրուցում, ուրախանում: Մարզերում այդ մշակույթը դեռ չի ձևավորվել. շատ լավ, չի ձևավորվում՝ ոչինչ, մեր խնդիրն այն է, որ մարդիկ բավարար չափով եկամուտներ ունենան, որ միմյանց հետ շփվեն, կինո գնալու հնարավորություն ունենան, որ ենթակառուցվածք լինի: Մի ժամանակ կար, երբ գյուղերում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերի մշակույթը նույնպես կար: Մարդը ե՞րբ է երջանիկ. մարդը երջանիկ է այն ժամանակ, երբ իր սիրած մարդկանց հետ անընդհատ շփվելու հնարավորություն ունի և ինքն այդ շփման ընթացքում չի նեղվում ընդհանրապես, այսինքն կա լավ մթնոլորտ: Մյուս կողմից էլ նյութական պայմանականություններից էլ կարողանանք դուրս գալ, սա չի նշանակում, թե մենք ասում ենք, որ նյութական էլեմենտը պետք է վերանա: Ասում ենք՝ վերանայում պետք է տեղի ունենա, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ շփվում: Բայց, այնուամենայնիվ, այդ ամենի գլխավոր հիմքը և նպատակը մարդու երջանկությունն է: 
Արտաքին քաղաքականության հետ կապված. պարոն Բաբաջանյան, Ձեր քննադատության մի մասը ես կընդունեմ, ինչը վերաբերում է դիվանագիտական կորպուսի աշխատանքին: Որովհետև այն ժամանակ, երբ ես վարչապետ եմ ընտրվել, բոլոր համակարգերի, առավել ևս դիվանագիտականի հետ կապված իմ վերաբերմունքը եղել է հետևյալը. ի վերջո հեղափոխությունը նաև դիվանագիտական համակարգի համար է շոկ, որովհետև այդ դիվանագիտական համակարգը վերջին 20 տարում կեղծված ընտրություններն արդարացրել է, թե իբր իրականում չեն կեղծվել, մեկ քայլ առաջ է, քաղբանտարկյալների առկայությունն է արդարացրել: Ինչքան նեգատիվ երևույթներ են եղել՝ իշխանությունը դիվանագիտական համակարգին օգտագործելով փորձել է արտաքին աշխարհում տպավորություններ ստեղծել:

Բայց ես չեմ եկել ասել, թե դուք այն մարդիկ եք, որ ես երբ քաղբանտարկյալ էի, ասում էիք ճիշտ է՝ ինքը պետք է նստի: Ես այդ մոտեցումը չեմ ունեցել, ես ասել եմ հակառակը, որ համակարգը պետք է ցնցումներից զերծ պահել, որպեսզի իրենք ադապտացվեն իրավիճակին, քանի որ այնուամենայնիվ դիվանագիտական ծառայությունը պրոֆեսիոնալ ծառայություն է: Եվ ես այդտեղ համաձայն եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի իրենք իրավիճակին ադապտացվեն: Այն խնդիրները, որ Դուք բարձրաձայնում եք, ես տեսնում եմ դրանք, բայց ես կրկին ասում եմ՝ այն տրամադրվածությանը չեմ, որ գերանդին պետք է վերցնել, հնձել, չնայած արդեն հասցեական մենք պետք է սկսենք մեր դեսպանների աշխատանքը գնահատել ըստ ադեկվատության, թե ինչքանով են արդյունավետ:

Ցանկանում եմ անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Ձեր ասածին: Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ վաղուց հանդես են գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում: Ուզում եմ Ձեզ և բոլորիս հարց տալ. իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ի՞նչպես արձագանքեցին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով ու առանցքով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական փոփոխություններ են ու որևէ մեկը սրանում չի կարող կասկածել: Իսկ ի՞նչպես արձագանքեցին: Ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին էլ եմ ասել, համարում եմ, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է՝ մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից պետք է փոխարինենք Բ կետից կախվածությամբ: Մենք ինքնիշխանությանը շատ լուրջ ենք վերաբերվում և ես ձեզ ուզում եմ հավաստիացնել ու Դուք պետք է տեսնեիք, որ կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի

Երբ Դուք ասում եք ՀԱՊԿ-ում մենք ձախողվել ենք. ինչո՞վ ենքու ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ուղղություններով: ձախողվել: Ես կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև ՀԱՊԿ-ում այսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը և թույլ տվեք ասել, որ մեր նկատմամբ հարգանքը մեծացել է: Այնտեղ թե մենք մի ժամանակավոր պաշտոն մի ամիս ավելի ենք զբաղեցրել, թե պակաս, դա էլ է գնահատման չափանիշ, ես չեմ կարող որևէ մեկին արգելել, որ դա վերցնի որպես գնահատման չափանիշ, բայց ինձ համար գնահատման չափանիշները բոլորովին ուրիշ են:

Սիրիա ինչո՞ւ ենք գնացել. գնացել ենք մեր ինքնիշխանության և մեր պատմական առաքելության նկատառումներով: Եվ ես եթե համարում եմ, որ մեր բիժշկները, որոնք ի դեպ այնտեղ արդեն 100-ից ավելի բժշկական միջամտություններ են արել, փրկել են մի մարդու կյանք, ում պապը 1915 թվականին ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի է օգնել, հաց է տվել կամ մի բաժակ ջուր, ես համարում եմ, որ մենք դրանով այդ պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին: Իմիջայլոց, այդ ականազերծված տարածքներում երեխաներ են վազվզում և խաղում, եթե այսօր մեր մասնագետները 100 քմ տարածք են բացում այն մարդկանց թոռների համար, որոնք ժամանակին ապաստան են տվել ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, ես համարում եմ, որ սա պատմական առաքելություն է, որ մենք իրականացնում ենք Սիրիայում: Ունի՞ ռիսկեր այդ առաքելությունը, թե՝ ոչ: Իհարկե ունի ռիսկեր, բայց արդյոք սա մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և միջազգային սուբյեկտությունը՝ այո, մեծացնում է: Եվ արդյոք սա բարոյապես, մարդկայնորեն և քաղաքականապես ճիշտ առաքելություն է. այո ես համոզված եմ, որ դա ճիշտ առաքելություն է, այդ թվում՝ իմ ասածի բերումով:

Եվ կրկին ցանկանում եմ վերադառնալ քննարկման ոճին և դիսկուրսին: Թույլ տվեք ասել, որ իսկապես վերջին երկու օրերի մեր քննարկումները ձևավորում են խորհրդարան-կառավարություն նոր հարաբերություններ: Համենայն դեպս դրա նախանշանները կան: Ընդհանրապես կրքեր բորբոքելու տրամաբանությունից մենք պետք է փորձենք դուրս գալ, որովհետև դա էլ այն հին դիսկուրսի տրամաբանության մեջ է: Հին դիսկուրսի համար հիմա ժամանակակից Հայաստանում տեղ չկա: Հիմա մի բան ասեմ, որ շատ վաղուց եմ ցանկանում ասել, ուղղակի վստահ չեմ՝ ճի՞շտ է այդպիսի բան ասել որևէ վարչապետի կողմից, թե ոչ, բայց այսօրվա քննարկման արդյունքում ես այդ բանը պետք է ասեմ: Հայաստանում կառավարության, երկրի ղեկավարի տրամաբանությունը, համենայն դեպս կողքի ընկալմամբ և իրականում էլ այդպես է...ո՞րն է եղել առաջին խնդիրը որևէ իշխանության. առաջին խնդիրը եղել է իշխանություն պահելը և բոլոր գործողությունների տրամաբանությունը եղել է այդպես, ի վերջո ինչո՞ւ են ընտրությունները կեղծվել, որովհետև օրակարգի թիվ մեկ խնդիրը եղել է իշխանությունը պահելը:

Ինչո՞ւ են երկրում քաղբանտարկյալներ եղել, որովհետև թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը, ինչո՞ւ է կոռուպցիա եղել, որովհետև թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը, ինչի՞ են քաղաքական հետապնդումներ եղել, ինչո՞ւ են խրցերով լրատվամիջոցներ առել և վաճառել, որովհետև թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը: Ես ուզում եմ հիմա ձեզ ասել՝ հույս ունեմ, որ Հայաստանի հանրությունն ու ժողովուրդը գիտեն. մեր օրակարգում, իմ օրակարգում ընդհանրապես իշխանություն պահելը ոչ միայն առաջին կետը չի, այլև ընդհանրապես իմ օրակարգում այդպիսի հարց գոյություն չունի: Սա ինչի համար եմ ասում, որ այն հին դիսկուրսը, որ էս մեկն էն մեկի ոտքի տակը քանդի, էն մեկը էն մեկի ոտքի տակը քանդի: Նույնիսկ եթե այդպիսի դրսևորումներ լինեն, ինչ-որ մեկը դրա գայթակղությունն ունենա՝ այդ հարցն իմ օրակարգում չի եղել, չի լինելու: Եթե հանկարծ որևէ պահի այդ հարցն իմ օրակարգում հայտնվի ես կհամարեմ, որ այն ճանապարհը որ անցել եմ՝ իզուր եմ անցել:

Հետևաբար սա հնարավորություն է բոլորիս համար, որ մենք այն ջանքը, այն էներգիան, որ այն որ մենք կարող ենք գործադրել երկրում որակական, խորքային և համակարգային փոփոխություններ անելու, մենք այս ժամանակաշրջանն իսկապես օգտագործենք դրա համար: Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն կեղծվելու այլևս, Հայաստանի Հանրապետության կառավարության օրակագում իշխանություն պահելու հարց գոյություն չունի այլևս, իմ օրակարգում այդպիսի խնդիր չի լինելու երբեք: Եվ հետևաբար այս նոր տրամաբանությունը դիսկուրսի և քննարկման նոր որակ և մակարդակ է պահանջում, որովհետև մեզ այստեղ բերել է ժողովուրդը և մեզ այստեղից կարող է հեռացնել ժողովուրդը: Եվ դա չի լինի ցնցում: Բայց սա չի նշանակում նաև, հակառակ մեկնաբանությունն էլ չլինի, թե մենք որևէ կերպով կհրաժարվենք այդ ծառայությունը մինչև վերջ և անմնացորդ անելուց: Սա չի նշանակում, որ մենք կկասկածենք որևէ ապօրինությանն ամենակոշտ և ամենավճռական ձևով հակադարձել: Ես նկատի ունեմ, որ այդ կուլտուրան էլ պետք է Հայաստանում փոխվի: Վարչապետ ընտրվելուց հետո առաջին օրերից մի քանի անգամ դրան անդրադարձել եմ. Հայաստանում կա այդ բանը՝ շատ հակվածություն կա քաղաքավարությունը ընկալել որպես թուլություն: Ես բանտով անցած մարդ եմ և հույս ունեմ որևէ մեկն իր հոտառությունը չի կորցնի, հակառակ դեպքում ստիպված կլինենք արագ վերականգնել: Բայց, դարձյալ ասում եմ, սա մեզ բոլորիս համար նոր հնարավորություն է բացում և համագործակցության նոր որակ ստեղծելու նոր հնարավորություն:

Այսօր շատ ազդակներ են գալիս, օրինակ մամուլի հետ կապված խնդիրը: Մամուլում ի՞նչ է կատարվում և ի՞նչ էր կատարվում: Ինձ համար ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ի՞նչ են անում և ինչի՞ համար են անում: Ես եկա համոզման, որ այդ ամեն ինչը մի հատ մեծ պրովոկացիա է, որպեսզի կառավարությանը ստիպեն ռեպրեսիաների գնալ մամուլի նկատմամբ: Դա արվում էր միայն այդ նպատակով, որ կառավարությանը շեղեն ժողովրդավարության, օրինականության ուղուց: Բայց ասել եմ և ասում եմ՝ բացառվում է, ինչ ուզում է անեն: Այո՛, մենք կսրտնեղենք, կբողոքենք, մեր տեսակետը կասենք, բայց մամուլի, խոսքի ազատության, ընդհանրապես ժողովրդավարական որևէ արժեքի դեմ մենք որևէ քայլ չենք անի, որևէ մեկը չի կարող մեզ մղել այդպիսի գործողության: Ես հույս ունեմ, որ դրա անիմաստությունը նույնպես հասկացել են:

Հետևաբար, այո՛, այս ժամանակաշրջանը բոլորիս համար չափազանց կարևոր է, և ես հիմա առավել վստահ եմ, քան երբևէ, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունն իրականացնելու գործում մենք հաջողելու ենք: Սա չի նշանակում, որ մենք մտածում ենք, որ այ կառավարությունը կամ վարչապետը պետք է վեր կենա ու հեղափոխություն անի: Այո՛, մենք անում ենք մեր քայլերը, բայց հեղափոխությունը տեղի է ունենալու այն ժամանակ, երբ ավելի ու ավելի շատ մարդիկ իրենց քայլն անեն:

Ինչպես ասել եմ ամենասկզբում, այսօր ասում եմ ավելի համոզված. այն նույն մեթոդը, որ դրված է եղել քաղաքական հեղափոխության հիմքում, դրված է նաև տնտեսական հեղափոխության հիմքում: Տևողությունների հետ կապված՝ քաղաքական հեղափոխությունն իրականում ինչքա՞ն է տևել: Շատերին թվում է, թե այդ հեղափոխությունը տևել է մարտի 31-ից մինչև մայիսի 8-ը: Ոչ հարգելիներս, այդ հեղափոխությունը տևել է շատ ավելի երկար: Այնքան երկար, որ նույնիսկ շատ շատերը գաղափար չունեն դրա մեկնարկի մասին, բայց ես ուզում եմ դրա մեկնարկի բանաձևը նորից այստեղ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցնել: Երբ ես իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ, դրա առանցքային թիրախը եղել է հեղափոխությունը, ես մի բանաձև եմ առաջարկել հեղափոխության համար, և դա արտահայտվել է թվաբանությամբ՝ 1+1+1 և այդպես շարունակ: Քաղաքական հեղափոխության արդյունքում ինչպես 2007 թվականին ես ասում էի՝ մենք լինելու ենք 100 հազարներով, բայց մենք չենք լինելու ամբոխ, այդպես էլ եղավ: Եվ ես այսօր տեսնում եմ 1+1-ի գործողությունը տեղի է ունենում նաև տնտեսական հեղափոխության կոնտեքստում:

Եվ ուրեմն՝
կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և վստահաբար ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում: 

Շնորհակալ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին