▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

13 խորհուրդ Թբիլիսի այցելողներին

1. Երևանից Թբիլիսի 260 կմ է (ցուցանակից ցուցանակ): Ճանապարհին առկա է 18 հատ արագաչափ, մեծ մասը Ապարանից Կիրովական ընկած ճանապարհին են:

2. Ձեր մոտի դրամները ցանկալի է փոխեք և լարի դարձնեք Կիրովականում, Արևիկ մարկետի կողքի չենջերում , ավելի լավն է կուրսը , քան Երևանում:

3. Բենզինի 1 լիտրի արժեքը 250 ՀՀ դրամին համարժեք լարի է: Եթե ցանկանում եք բենզին լցնել մեքենան , ապա սահմանը անցնելուց հենց առաջին բենզալցակայանից լցրեք, այդտեղ ամենաէժանն է ՝ 1.20 լարի , դրանից հետո 1.25-1.35 է դարնում:

4. Գազալցակայններ կան Թբիլիսի քաղաք մտնող ճանապարհի վրա, ամեն անգամ գազ լցնելու համար պետք է հասնեք այդտեղ, բայց գազը ավելի որակով է , քան մեր մոտինը, մի քիչ թանկ է :

5. Քաղաքում ցանկալի է շրջեք տաքսիներով, քանի որ երթևեկությունը շատ դժվար է: Տաքսիները հաշվիչով չեն , դրա համար մինչ նստելը գին պայմանավորվեք վարորդի հետ:

6. Եթե որոշել եք մեքենայով շրջել քաղաքում , ապա ավտոկայանատեղիների համար հատուկ գումար հատկացրեք: Մեքենան կայանելուց առաջ ճշտեք, արդյո՞ք կայանումը ժամավճարով է , թե ֆիքսված 1 կամ 2 լարի է :

7. Անպայման այցելեք McDonalds: Բացի ավանդական համբուրգերները ուտելուց, փորձեք նաև McFlurry պաղպաղակները:

8. Այցելեք նաև Մաճախելա և Չաշանագիրի ռեստորանները: Աշխարհի ամենահամով խինկալիները ուտելու համար:

9. Այցելեք քաղաքում գործող Smart սուպերմարկետների ցանց: Այստեղից կարող եք գնել լիքը համով ու հետաքրքիր բաներ: Քարֆուր չայցելեք, քանի որ ժամանակի անիմաստ կորուստ է:

10. Անպայման գնացեք փաբ:

11. Այցելեք Մարջենաշվիլի փողոցի վրայի խմորեղենների խանութ, անմահական քաղցրավենիքներ կան, որոնք չուտելը մեղք է համարվում:

12. Լեսելիձե փողոցի վրա փորձեք իսկական իտալական պաղպաղակ:

13. Չզարմանաք ռեստորանների, սուպերմակետների կամ այլ հաստատությունների սպասարկման ցածր որակից, վրացիները այդպիսին են : Կարող եք 7 ժամ ռեստորանում նստել, բայց ոչ մեկ չմոտենա:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին