▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1489» ֆիլմը կցուցադրվի Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ կինոփառատոնում

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը չեխական Յիհլավայում կանցկացվի 28-րդ միջազգային վավերագրական ֆիլմի փառատոնը։ Ji.hlava International Documentary Film Festival Ji.hlava IDFF-ն եվրոպական առանցքային փառատոններից մեկն է և հեղինակային վավերագրական կինոյի ամենամեծ փառատոնը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:

Հհոկտեմբերի 27-ին Յիհլավայի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում կցուցադրվի համաշխարհային կինոփառատոններում բազմաթիվ պատվավոր մրցանակների արժանացած Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը։ Այն կներկայացվի Եվրոպայի կարևոր կինոփառատոններում մրցանակների արժանացած ֆիլմերի շարքում՝ «Համաստեղություններ» բաժնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին