▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15 մանկապարտեզի գումարը տվեցին գեներալ Մանվելին

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ահազանգում է.մարզերում փակվում են մանկապարտեզները և դրանց փոխարեն նախակրթարաններ են բացում: Խոսքը Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի մասին է.

«Երեխայի կրթական որևէ պահանջ չի բավարարվում, այն դեպքում, երբ օրենքն ասում է, որ պետությունը պարտավորվում է բացահայտել երեխայի ունակությունները: Դեբեդավանի մանկապարտեզը տարեկան 3.5 միլիոն է ստանում Կառավարությունից, իսկ այսօր գյուղապետն ասում է՝ չկա, չունեմ, բալը թանկ է: Գումար չկա, բայց 60 միլիոն՝ 15 մանկապարտեզի գումար տվեցին գեներալ Մանվել Գրիգորյանին, ով  չգիտենք, թե ինչ է անում: Այն դեպքում, որ գյուղում ծնողները վճարում են 3000 դրամ և ասում են, որ պատրաստ են 4000 դրամը վճարել: Իսկ Երևանի մանկապարտեզներն անվճար են: Սա եղավ սոցիալական պետությո՞ւն»,-նկատեց Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ մանկապարտեզները փակելու պատճառն էլ կա.«Լսել են, որ Համաշխարհային բանկի ծրագրով նախատեսվում է 5-6 տարեկանների համար նախակրթարաններ բացել այն վայրերում, որտեղ մանկապարտեզ չկա: Հիմա այս գյուղապետերը լսել են սրա մասին ու որոշել են մանկապարտեզները փակել.դե փող է գալու չէ՞»,-ասում է տիկին Բախշյանը:

Անի Կարապետյան

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ահազանգում է.մարզերում փակվում են մանկապարտեզները և դրանց փոխարեն նախակրթարաններ են բացում.
Խոսքը Տավուշի մարզի դեբեդավան գյուղի մասին է: Երեխայի կրթական որևէ պահանջ չի բավարարվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին