▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

17-ամյա 3 երիտասարդ դանակի տարբեր հարվածներից ստացած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ, ովքեր մարմնի տարբեր մասերում ստացել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած հետքեր:

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչ բժիշկները առաջին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ովքեր բժիշկների կատարած օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում փրկվել են, ոստիկանները պարզել են՝ 3 վիրավորները 17 տարեկան են և նրանք են՝ Մխիթար Մանուկյանը, Հարություն Կուրղինյանը և Սամվել Ղազարյանը:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և սկսվել է հետաքննություն՝ պարզելու համար դեպքի հանգամանքները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին