▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19-ամյա զինվորի դին ի նշան բողոքի ոտքով Երևան տեղափոխելու ժամանակ 62-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել

Երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Երբ կասկածելի հանգամանքներում Արցախի պաշտպանության բանակում մահացած, Հայթաղ գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները՝ ի նշան բողոքի, ակցիա էին իրականացնում, զինվորի դին ոտքով տեղափոխում էին Երևան, այդ ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։  Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Էջմիածնի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բողոքի ակցիայի ժամանակ Հայթաղ գյուղի բնակիչ՝ 62-այա Մ. Աբելյանի ինքնազգացողությունը վատացել է, ու մինչ կժամանեին գյուղ, նա մահացել է։

Կարդացեք նաև՝ Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը Շմայսի որդին է. Դավիթ Տոնոյանը հաստատել է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին