▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 24.04.2025 lang.iso lang.iso lang.iso

20-ամյա պայմանագրային զինծառայող է դանակահարվել

Ապրիլի 12-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված ու անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, պարզվել է վիրավորի ինքնությունն, ով Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ-ն է: Նա հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ։ Արարատի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ Աշտարակի շուկայի մոտակայքում, միջանձնային հարցերի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Լևոն Հ-ն, 24-ամյա Միքայել Պ-ն, 19-ամյա Յուրիկ Թ-ն, 21-ամյա Արման Պ-ն և հիվանդանոց տեղափոխված Արամ Հ-ն, որի ընթացքում վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ և այս պահին գտնվում է «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Աղբյուրի տեղեկություններով, վիրավորը պայմանագրային զինծառայող է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին