▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀ-ն Թուրքիայից տարածքային պահանջներ չունի. Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականութուն չի ունեցել: Ավելին, 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Դրան հետագայում հղում է արել նաև Սերժ Սարգյսյանը:

ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվում: Ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը արձանագրել ենք կառավարության ծրագրում:

Պետք է խոստովանել որ այդ գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքը»,- Հանրայինի եթերում պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին, պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին