▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2008-2014 թթ նիստերի սղագրություններից էի կարդում. բավականաչափ հետաքրքիր դրվագներ կան»

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Ազգային ժողովի կայքում 2008-ից մինչև 2014 թվականների նիստերի սղագրություններից էի կարդում: Մասնավորապես այն նիստերի, որոնցում խոսել է Գուրգեն Արսենյանը:
Բավականաչափ հետաքրքիր դրվագներ կան: Դրանցից մեկում ներկայիս ՔՊ պատգամավոր Արսենյանը հանրությանը համոզում է, որ ինքը տնտեսագետ է, մասնավորապես նեղ մասնագիտացած նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ, որտեղ, ըստ իր պնդման, ունի շատ խորը գիտելիքներ: Հենց այդ գիտելիքների շնորհիվ, նա պնդում է, որ խորը փորձաքննել է մարտի 1-ի հայտնի իրադարձություններում ՊՆ-ի մասնակցության հարցը և համոզվել, որ ՊՆ-ն որևէ մասնակցություն չի ունեցել: Նա հորդորում է բոլորին ՊՆ-ին որևէ դեպքում չմեղադրել մարտի 1-ի դեպքերի մասնակցության մեջ: Նա համոզիչ պնդում է, որ դա անձամբ է ստուգել ու հաստատապես ՊՆ-ն չի մասնակցել:
Այդ տարիներին Արսենյանի ելույթները և երեկ խորհրդարանական լսումների ընթացքում իր անհաջող ելույթի համադրումն արձանագրում է, որ Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում:
Մասնավորապես՝ հանուն իր երեխաների, իսկ առավել կոնկրետ՝ հանուն իր որդու, որի մասին մամուլում չհերքված տեղեկությունները վաղուց են շրջանառվում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին