▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2013-ի հավանական ամուսնությունների ցանկում են Արամեն, Էմմին, Անի Երանյանը, Արթուր Աբրահամը...

Դիտեք նաև՝

2013 թվականի հավանական ամուսնությունների ցանկը:

esyes.am-ն է ներկայացրել այն ու նշել, որ օրերս խմբագրությունում հյուրընկալված Արամեն և Աննա Թովմասյանը  նշել են, որ ամենայն հավանականությամբ, կամուսնանան 2013-ի առաջին կամ երկրորդ ամսին:

Այս տարի օգոստոսի 4-ին կայացել է հայկական հեռուստասերիալներից մեկի գլխավոր դերակատար  Հայկ Աֆրիկյանի նշանադրությունը: Չի բացառվում, որ սերիալային դերասանի և մասնագիտոթյամբ արևելագետ Ստելլայի հարաբերությունները նոր փուլ թևակոխեն հենց 2013-ին:

Տևական ժամանակ է, ինչ ընկերություն են անում Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը: Այս տարի նրանք նշանադրվեցին` նեղ ընտանեկան միջավայրում: Չի բացառվում, որ նրանց ամուսնությունը լինի հենց 2013-ին:

Այս տարի իր ընտրյալ ունենալու մասին բարձրաձայնեց նաև երգչուհի Էմմին` նա Facebook-ում փոխեց իր կարգավիճակը` նշելով, որ այլևս հարաբերությունների մեջ է: Երգչուհին գաղտնի պահեց ընտրյալի ով լինելն ու հարաբերությունների վաղեմությունը: Գուցե 2013-ին նաև նա ամուսնանա…

Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկող զույգերից են նաև Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը: Նրանց պարբերաբար «բաժանում» և «միացնում» են: Զույգին այնքան հաճախ էին «բաժանում» և «միացնում», որ նրանք որոշեցին այլևս չարձագանքել նմանատիպ լուրերին, սակայն տարբեր միջոցառումների ժամանակ նրանց կարելի է միասին տեսնել: 2013-ին սպասված է նաև այս զույգի ամուսնությունը:

Ընտրյալ ունենալու մասին հաճախ է հիշատակում Արթուր Աբրահամը: Բռնցքամարտիկը չի թաքցնում, որ սիրելի ունի, սակայն թաքցնում է սիրելիի ով լինելը: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ 2013-ն նաև «սպորտային» հարսանիք ունենանք:

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից հայտնի Նառա Դիլանյանն ու Կարո Հովհաննիսյանը ևս գտել են իրենց երկրորդ կեսերին, այնպես որ 2013-ին հավանական է նաև նրանց ամուսնությունները:

Ընկերություն են անում նաև մոդել դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանը: Երգչուհի Լանա Խաչատրյանը, ևս ընկեր ունի: Տեսնենք, թե 2013-ին ինչպես կդասավորվի նրանց անձնական կյանքը,-գրում է esyes.am-ը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին