▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2018 թվականին Հայաստանի օմբուդսմենին ուղղած դիմումների քանակը զգալիորեն աճել է. Արման Թաթոյան

2016 թվականից եւ հատկապես 2017 թվականից Հայաստանի օմբուդսմենի աշխատանքը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվել: Այս մասին հունիսի 4-ին ԱԺ նիստում 2018 թվականին Հայաստանի օմբուդսմենի գործունեության մասին ամենամյա հաշվետվության քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների հետ Հայաստանի օմբուդսմենի գործունեության փորձը առաջավոր է ճանաչվել եւ ընդօրինակելու արժանի: «Ընդ որում՝ հարկ է նշել, որ 2018 թվականը նշանավորվել է մեր գրասենյակի աննախադեպ ծանրաբեռնվածությամբ»,- նշեց Թաթոյանը:

Օմբուդսմենը որպես ապացույց ներկայացրեց որոշ վիճակագրություն: 2018 թվականին, նախորդ տարիների համեմատությամբ, 2 անգամ մեծացել է քննարկման համար իրենց ստացած բողոքների քանակը, զգալիորեն աճել է քաղաքացիների այցելությունների քանակությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին