▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին

 

«Ուղիղ 25 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի շուրջ երեքուկեսամյա համաժողովրդական շարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ։ Կատարվեց հայ ժողովրդի դարավոր երազանքը. իր բնօրրանում՝ բուն Հայաստանում, մոտ երկարամյա ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատեւման, զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։ Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է: Շնորհավորում եմ բոլորին այն համոզմունքով և գիտակցությամբ, որ անկախությունը սկսվում է ազատությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստ. Արտիստ Մագդա Մկրտչյանը:

Фото Opera and Ballet Theatre of Armenia.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին