Նոր բացահայտումներ Երևանի ավագանու ընտրություններում կատարվող խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը.
13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու:
07/23 թանաքը` 121 դպրոց, կնիքը անձնագրում դնելուց անմիջապես հետո թաշկինակով սրբվել է:
07/05 ԶԼՄ ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվել եւ հետեւել քվեարկության ընթացքին:
08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում են:
7/23 ընտրատեղամասում փորձել են կնիքը, այն անձեռոցիկով մաքրվում է
13/05 կուտակումներ ընտրատեղամասի միջանցքներում
07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:
7/32 գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում
13/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երեւանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21 ից: