«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Ըստ վերջին տվյալների, բարեբախտավար, բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։
Տեսանյութում երևում է տեղացի բնակիչներից մեկը՝ հայ կին, ով պատմում է իրենց բնակելի համալիրի վրա կատարված հրթիռային հարվածի մասին և քննադատում է Դոնալդ Թրամփին՝ նրա դաժանության համար։
Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերայատարություն են ունեցել իրանահայերը»։
***
Կարդացեք նաև՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը)
Իրանն առաջնորդվում է «Ո՞ւմ է պետք աշխարհը, եթե այնտեղ չի լինելու Իրանը» սկզբունքով և ճիշտ է անում։
Էփշտեյնի հաճախորդներին դրանից հետո այլ բան չի մնում, քան դեմքը փրկելու տարբերակներ փնտրելը։
Հ․Գ․ Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկումԻրան։ Ալիևը շատ արագ որսացել է պահը ու փորձում է տեղավորվել կոնյունկտուրայի մեջ։
Հայաստանում իշխող ուժը դեռ ռիսկ չի անում նման բան անել։ Ուրիշ բան, որ Թուրքիային շատ արագ հումանիտար օգնություն ուղարկեցին։ Իսկ ահա բարեկամ Իրանին նման բան չի արվում, քանի որ դրսից կարող են ջղայնանալ։ Ահա այդ աստիճանի ինքնիշխանիստ են ՔՊ-ականներն ու հատկապես դրանց պարագլուխը»։