▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 ապացույց, որ Իվետա Մուկուչյանը միակն է, ով կարող է մրցել Սիրուշոյի հետ

Իվետա Մուկուչյանը կարող է դա անել, որովհետև ունի գրեթե բոլոր նախապայմանները:

Այս երգչուհին հայկական շոուբիզնեսում միշտ կառանձնանա իր արտաքինով, ոճով ու ձայնով: Նա միշտ  վեր է կանգնած բոլոր տեսակ մանր-մունր բաներից, որոնք տեղի են ունենում տեղական սելեբստանում:

Նա կարծես միանգամից երկու աշխարհներում ապրի՝ հայկական ու եվրոպական, միևնույն ժամանակ՝ չպատկանելով ոչ մեկին:

Իվետան միակ երգչուհին է, ով կարող է Սիրուշոյից խլել փոփ դիվայի տիտղոսը, ինչը երբեք չի կարող անել, ասենք Լիլիթ Հովհաննիսյանը:

1.Գերմանական քամիներ

Այլ բան է ապրել ու ստեղծագործել Հայաստանում, հետո գնալ աշխարհը տեսնել, մեկ այլ բան է՝ Գերմանիայից գալ Հայաստան: Այս դեպքում Իվետան արդեն ունի մեծ առավելություն, որովհետև նրա համար համաշխարհային երաժշտության գոհարներն ավելի շուտ են հասանելի եղել:

2.Արտաքին

Իվետան սեքսուալ է, գռեհիկ չէ, ունի լավ ճաշակ: Այս առումով նա Սիրուշոյի համար  արժանի մրցակին է, ավելին՝ բազմաթիվ ֆոտոշարքերում հինգին գումարածը կարելի է հենց նրա օգտին դնել:

3.Ձայն

Իվետան ֆանտաստիկ ձայնային տվյալներ ունի, նա արտիստիկ է ու համարձակ: Ցանկացած բեմում ու մրցույթում, միանշանակ, կարող է պատվով ներկայացնել Հայաստանը:

4.Տեսահոլովակներ

Իվետայի բոլոր տեսահոլովակները մրցունակ են, նրանք միշտ լավ ձևավորված են, իսկ նրա երգերի գործիքավորումը ոչ մի բանով չի զիջում եվրոպական ստանդարտներին:

Իսկ թե ի՞նչն է նրան խանգարում ավելի արագ հասնել թոփին , մտածեք ինքներդ:

Աղբյուրը` Bibar.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին