Դրամատիկ պատմություն` Բրազիլիայում.Երկիր, որտեղ շատ ե վայրի կապիկները, սակայն նրնացից մեկին պահել է տեղի բնակչուհիներից մեկը` Ելիզետտա Կարմոնան:
40 տարվա համատեղ կյանքից հետո պարզվել է, որ կապիկը հազվագյուտ ցեղից է և, հետո, արգելվում է տանը վայրի կենդանիներ պահել, ուստի անհրաժեշտ է տեղափոխել:
Տիրուհին այս ամենի հետ մեծ դժվարությամբ է համաձայնել: Կապիկն այժմ նրանից 300 մղոն հեռավորության վրա է:
Իսկ կնոջ փաստաբանի խոսքով վայրի կենդանիներ տանը պահելու արգելքի մասին որոշումն ընդունվել է կապիկի` Ելիզետտայի տանը հայտնվելուց շատ ավելի ուշ, ուստի դատարանում կապացուցեն դա, ինչպես նաև այն, որ կենդանու և կնոջ միջև կա զգացմունքային կապ: