▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չենք պարտվելու, Փաշինյանն է գնալու Ադրբեջան. Կարապետյանի պատասխանը՝ «եթե պարտվեք, հետ եք գնալու Ռուսաստա՞ն» հարցին

Բոլորն ինձ խնդրում են, թե ոնց անենք, որ մեկ օր առաջ հեռացնենք Փաշինյանին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Հոգնել են Փաշինյանից, հոգնել են մեր նվաստացումից, անում ենք ամեն ինչ, որ մեր ժողովրդին օգնենք»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ եթե պարտվեք, հետ եք գնալու Ռուսաստա՞ն՝ Կարապետյանն արձագանքեց. «Մենք չենք պարտվելու, Փաշինյանն է գնալու Ադրբեջան»։

***

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի համար նորմալ է, որ Հանրապետության օրվա առիթով զորահանդես է լինելու, բայց ուզում է, որ ՔՊ-ն զորահանդեսի նպատակն էլ ասի։

«Պարտված իշխանությունն ի՞նչն է ցույց տալիս, ցույց է տալիս, թե ում միջոցով է պարտվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք՝ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդես է տեղի ունենալու։ Հայաստանի բանակն այդ օրը կներկայանա նոր դաշտային և տոնական համազգեստով։  

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին