▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«5165»-ը դադարեցնում է իր գործունեությունն ու համախմբվում Փաշինյանին հեռացնելու գաղափարի շուրջ. Կարին Տոնոյան

Այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես  դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելուԱրցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Այս մասին Ազատության հրապարակում  իր ելույթում հայտարարեց «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը։

http://asekose.am/filemanager/uploads/2021/11/week-4/Karin_Tonoyann_2.jpg

«Կոչ եմ անում միավորվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ:

Այսօր ձեզ ներկայացնելու ենք, թե ինչու պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը, ինչ գործողություններ ենք մենք անելու, որպեսզի հեռացնենք նրան և ինչ է լինելու դրանից հետո։ Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի և հայրենիքի։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքիդ առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»,- ասաց Տոնոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին