▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 տարեկանում 4 կիլոգրամ գիրք են քարշ տալիս դպրոց

Առաջին դասարանցիներ: Որքա՞ն գումար ենք մենք նրանց վրա ծախսում և որքան դժվար է նրանց կյանքը

Սեպտեմբերին ամենուր երեխաները դպրոց գնացին: Ինչ-որ մեկը՝ սեպտեմբերի 1-ին կամ 15-ին, մյուսները՝ 20-ին, սակայն բոլորը սեպտեմբերինԱյդ թվում՝ մոտ 260 հազար երեխա է Հարավային Կովկասում առաջին դասարան գնացել:

Բոլորն ուրախ են ու հպարտ իրենց երեխաներով ու թոռներով: Սակայն ևս մեկ էմոցիա կա այդ իրադարձության հետ կապված՝ դասագրքերի, պայուսակների, հագուստի լուրջ ծախսերը:

Այսպիսով, որքան գումար են ծախսել Հարավային Կովկասի տարբեր շրջանների բնակիչները առաջին դասարանցուն դպրոց ճանապարհելու համար: Ինչպես միշտ,

JAMnews-ի տեսությունում քաղաքները այբբենական կարգով են բերված և անվանումները գրված են այնպես, ինչպես այն տեղի բնակչությունն է ասում, ինչը ոչ մի կերպ կապված չէ այս հարցում JAMnews-ի գնահատականի կամ կարծիքի հետ:

Բաքու

Ստվերում 30 աստիճան ըստ Ցելսիուսի. սա Բաքվի սեպտեմբերի կլիմայական նորման է: Այս ժամանակահատվածը կոչվում է «թզային շոգ». թուզը շոգ է սիրում և հենց սեպտեմբերին է հասնում: Այդ պատճառով էլ 2014թ-ին Ադրբեջանում որոշվեց, որ դպրոցները կսկսեն աշխատել ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ 15-ին:

Բաքվում այժմ սպասվում է մանաթի հերթական տատանում, այդ պատճառով էլ առաջին դասարանցիների ծնողներն աշխատել են դպրոցի համար երեխաներին ամեն ինչ գնել նախապես: Գրենական պիտույքների վաճառողներն ասում են, որ գրիչների, տետրերի և այլ պարագաների գները սկսել են բարձրանալ արդեն օգոստոսի սկզբին:

Ադրբեջանում 2016թ-ի դեմպետմբերին առաջին դասարան է գնացել 156 հազար 877 երեխա: 

Ադրբեջանում 2016թ-ի սեպտեմբերին առաջին դասարան է գնացել երեխա:

Նրանց բոլորի դասագրքերն անվճար են բաժանել դպրոցում կամ գոնե պետք է բաժանած լինեին: Որոշ դպրոցներում դեռևս ծնողներին խնդրում են գնել գրքերը, քանի որ բյուջեի հաշվին վճարածները բոլորին չեն հերիքում:

Սակայն պարտադիր են նաև այսպես կոչված «աշխատանքային տետրերը». այն դասագրքի պես է՝ А4 ֆորմատի և փափուկ կազմով: Յուրաքանչյուրը մոտ 3 դոլար արժե:

Որոշ ուսուցիչներ երեխաներին կրտսեր դպրոցում չծանրաբեռնելու համար, թույլ են տալիս առանց աշխատանքային տետրերի սովորել, սակայն դա ավելի շուտ բացառություն է, քան կանոն:

Ծնողները պետք է նաև գրեթե բոլոր առարկաներից ձեռնարկներ գնեն, այդ թվում նաև՝ երաժշտություն, նկարչություն և նույնիսկ ֆիզկուլտուրա առարկաներից:

Արդյունքում, լավագույն դեպքում (ուսուցիչը լիբերալ է, որոշել է առանց աշխատանքային տետրերի դասավանդել) բոլոր տեսակի ուսումնական ձեռնարկները նվազագույնը մոտ $15, առավելագույնը $40 կարժենան:

Գրիչները, մատիտները, քանոնը, գրչատուփը, գունավոր գրիչները և այլն կարժենան 15-70 դոլար և ավել, եթե, օրինակ, գնաք «Գրաֆիկա» խանութ և սրտիկներով ու փետուրներով գեղեցիկ գրիչներ կամ զվարճալի բլոկնոտներ գնեք:

Պետական դպրոցներում պարտադիր դպրոցական համազգեստը ողջ երկրում միանման է և արժե 30 դոլարից ոչ ավել՝ կապույտ վանդակավոր կիսաշրջազգեստ (տաբատ՝ տղաների դեպքում), կապույտ բաճկոն և պիջակ: Սպիտակ վերնաշապիկի հարցն ավելի բարդ է. դրանք 10 դոլարից էժան չեն լինում, իսկ քիչ թե շատ որակյալներն արժեն 25 դոլար: Չնայած, ինչ-որ մեկը կարող է նախապես կես գնով գնած լինել ամանորյա զեղչերի ժամանակ:

Մասնավոր դպրոց գնացող առաջին դասարանցիների համար համազգեստը պետք է կարել տալ ատելիեում, և այն գրեթե կրկնակի ավել կարժենա:

Որքան կարժենա սպորտային համազգեստը՝ կախված է կոնկրետ դպրոցից և ուսուցչից: Կարող են պահանջել սպիտակ սպորտային շապիկ՝ առանց նկարների և սև շորտեր: Այդ ամենը հաստատ 10 դոլարից պակաս չի լինի:

Ի դեպ, նույնը վերաբերում է և սպիտակ վերնաշապիկներին. դպրոցը կարող է պահանջել, որ ժանյակներ և այլ «կանացի» էլեմենտներ աղջիկների վերնաշապիկների վրա չլինեն, և նման «ժուժկալ» ատրիբուտը դժվար և թանկ կլինի գտնել:

Պայուսակներն արժեն 20-125 դոլար. վերջին գնով ձեզ կառաջարկեն էրգոնոմիկ պայուսակ, որը նվազեցնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը:

Այսպիսով, Ադրբեջանում առաջին դասարանցուն դպրոց ուղարկելու նվազագույն ծախսերը.

  • Գրքեր — $15;
  • Գրենական պիտույքներ — $15;
  • Համազգեստ — $40;
  • Սպորտային համազգեստ - $10;
  • Պայուսակ — $20:

 Ընդամենը՝ $100:

Եվ սա նվազագույնն է, այսինքն այս գումաը ոչ մի կերպ հնարավոր չէ կրճատել: Սակայն եթե ընտանիքն ուզում է, որ երեխան որակյալ իրեր օգտագործի և հարմարավետ հագուստ կրի, ապա մաքուր բամբակից երեք վերնաշապիկ և մեկ զույգ լավ կոշիկ գնելը, ինչպես նաև գեղեցիկ մարկերներ, գրչատուփ և այլ ավելորդություններն ու հարմար պայուսակը մոտ 500 դոլար կարժենան:

Ընդ որում, առաջին դասարանցու պայուսակը կշռելու է 3-5 կգ: Բարձր դասարանցիները իրենց հետ դպրոց են տանում մինչև 7 կգ պայուսակ:

 

 

 

Երևան

Հայաստանում ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերի 1-ին, և առաջին դասարան է գնացել մոտ 40 հազար երեխա:

Մեր հերոսը՝ Արեգը, 6 տարեկան է, ապրում է Երևանում և ակտիվ մասնակցություն է ունեցել իր դպրոցական պայուսակը հավաքելու գործում:

Սկզբում Արեգն ընտրել էր իր սիրելի Սարդ-մարդու նկարով պայուսակ: Հետո դրա մեջ տեղավորել են այն ամենն, ինչ պետք էր տանել դպրոց առաջին օրը, և կշռել այն. պարզվել է, որ Արեգը ստիպված է 4 կգ-ից ավել իր ուսերին տանել:

Այդ պատճառով էլ Արեգի մայրը որդուն մեկ այլ պայուսակ է ընտրել՝ անիվներով (այն մոտ 30 դոլարին համարժեք դրամ արժե):

1-4 դասարանցիների դասագրքերը Հայաստանում անվճար տրվում են դպրոցում: Սակայն Արեգը պետք է իր հետ բերեր նաև

  •    10 բարակ տետր՝ ընդհանուր մոտ $1;
  •    10 ընդհանուր տետր՝ ընդհանուր մոտ $ 8;
  •    մատիտներ՝ մոտ $4;
  •    ռետին, քանոն, օրագիր, գրիչներ՝ ընդհանուր մոտ $5: 

Արեգի համար սպիտակ վերնաշապիկ են գնել 10 հազար դրամով

[մոտ $21]: Տաբատն ու կոշիկներն արժեցել են մոտ $60, սպորտային մարզահագուստը՝ մոտ $25, սպորտային կոշիկները՝ $27:

Ընդհանուր, Արեգի ծնողները ծախսել են 73,150 դրամ [մոտ $150]: Սա միջին գումարն է, որն անհրաժեշտ է Հայաստանում երեխային առաջին դասարան ուղարկելու համար: Կարելի է մի փոքր ավելի քիչ ծախսել՝ կախված հնարավորություններից:

 

 

 Սուխում

Այս ուսումնական տարում Աբխազիայում 156 դպրոց է աշխատում՝ 3-ով պակաս, քան նախորդ տարի. կրթության նախարարությունը փակել է Գուլրիպշի, Օչամչիրի և Տկուարչալի շրջանների մեկական գյուղական դպրոց աշակերտների ծայրահեղ փոքր թվի կամ բացակայության պատճառով:

Դպրոցականներին այժմ անվճար տեղափոխելու են հարևան դպրոցներ: Փակված դպրոցի ուսուցիչներին, ըստ կրթության նախարար Ադգուր Կակոբայի, աշխատանքի են տեղավորել այլ ուսումնական հաստատություններում:

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 1-ին Աբխազիայի դպրոցներն ընդունել են 26. 611 աշակերտ:

Կրթությունն Աբխազիայում անվճար է, այնուամենայնիվ, երեխային դպրոց ճանապարհելը ծնողների համար էժան գործ չէ:

Սկսենք բոլոր դպրոցներում պարտադիր համազգեստից: Միջինում տղաների կոմպլեկտը (տաբատ, բաճկոն, մի զույգ վերնաշապիկ և պուլովեր) արժե մոտ 5000 ռուբլի [մոտ $80]. Աղջիկներինը 15-20 դոլարով ավելի թանկ է գալիս:

Առաջին դասարանցիների պայուսակը միջինում մոտ 60 դոլար արժե: Գրենական պիտույքները (տետրեր, գրիչներ, գրչատուփ, ալբոմ, ներկեր, քանոններ, մարկերներ և այլն) արժեն մոտ 45 դոլար:

Դպրոցականների դասագրքերի մեծ մասն անվճար է տրվում: Սակայն դրանց քանակը միշտ չէ, որ հերիքում է, և հաճախ ծնողները ստիպված են գնել: Միջինում մեկ դասագիրքն արժե 5-7 դոլար:

Պետք է նաև լրացուցիչ ձեռնարկներ գնել, միջինում մոտ 45 դոլար էլ դրա վրա է գնում:

Ծախսերի ևս մեկ հոդված կա. ծնողները վճարում են դասարանի վերանորոգման համար: Դասարանի պատերը, առաստաղը, հատակը ներկելը, ինչպես նաև ժամանակակից պատուհաններ տեղադրելը մոտ 1500-2000 դոլար արժե: Այդ գումարը սովորաբար բաժանվում է աշակերտների միջև:

Վերջերս կրթության նախարար Ադգուր Կակոբան լրագրողներին հայտնեց, որ Աբխազիայի դպրոցների մեծ մասը վերանորոգման կարիք ունի:

Իսկ այն դպրոցներում, որոնք վերանորոգման կարիք չունեն, միևնույնն է ծնողները ստիպված են գումար ծախսել օդորակիչ տեղադրելու վրա: Երբեմն սակայն այնպես է լինում, որ այդ ծախսերն իր վրա է վերցնում հովանավորներից մեկը:

Միջինում Աբխազիայում առաջին դասարանցուն դպրոցին նախապատրաստելը արժենում է մոտ 10-15 հազար ռուբլի [մոտ $150]:

 

 

 

Թբիլիսի

Մատեն 6 տարեկան է և սեպտեմբերի 1-ին նա առաջին անգամ դպրոց է գնացել: Նոր տաբատը, կապույտ վերնաշապիկը, կոշիկներն ու գուլպաները՝ այս ամենը պատրաստ կախված է եղել պահարանում արդեն օգոստոսի վերջերից՝ ուսումնական տարվա սկզբից երկու շաբաթ առաջ:

Այնտեղ էր դրված նաև Սարդ-մարդու նկարով պայուսակը:

Որդուն դպրոց ուղարկելու համար Նինո Կեմուլարիան 250 լարի է ծախսել [մոտ $106]:

Գրքերը, տետրերը, գրիչները, մատիտները, պլաստիլինը, ներկերը, գրչատուփն ու այլ գրենական պիտույքները մոտ 33 դոլար են արժեցել, պայուսակը՝ 20 դոլար, դպրոցական համազգեստը՝ մոտ 65 դոլար:

Վրաստանում յուրաքանչյուր առաջին դասարանցի դպրոց գնալիս իր նստարանին լուսավորության նախարարության նվիրած «Բուքն» է հայտնաբերում. դա փոքր համակարգիչ է, որում արդեն գրանցված են դպրոցական նյութերը:

Դասագրքերը նախարարությունը նույնպես անվճար է տրամադրում: Սակայն Նինոն որոշել է որդուն նորերը գնել: «Դպրոցում բաժանում են օգտագործած դասագրքեր և խստորեն պահանջում չփչացնել դրանք, չգրել դրանց վրա և չճմռթել», - ասում է Նինոն:

Տարրական դասարանների մեկ դասագիրքն արժե 8-15 լարի [մոտ $3-7]:

«Մեր հիմնական հաճախորդները մասնավոր դպրոցների աշակերտների ծնողներն են, չնայած հանրային դպրոցներից նույնպես դիմում են, քանի որ դպրոցում տրվող գրքերը պետք է նույնությամբ ետ վերադարձնել: Սակայն որքան էլ զգուշությամբ երեխաներն օգտագործեն դրանք, գիրքը միևնույնն է փչանում է: Իսկ այդ դեպքում տուգանքներ են հասնում, իսկ ապագայում այդ աշակերտին էլ ավելի հին դասագիրք կտան՝ կախված տուգանային միավորներից», - պատմում է խանութներից մեկի վաճառողը:

Կան նաև պարտադիր լրացուցիչ տետրեր, որոնք լրացնում են դասագիրքը, դրանցից յուրաքանչյուրն արժե 3 դոլար:

Պայուսակի նվազագույն արժեքը 20 դոլար է: Ինչպես խանութներում են ասում, այս տարի անիվներով պայուսակների մեծ պահանջարկ կար, որոնք 10-20 դոլարով ավելի թանկ են:

Անիվներով պայուսակներն իրոք մեծ օգնություն են դպրոցականի համար, ով ստիպված է ամեն օր դպրոց տանել-բերել նվազագույնը 5 կգ քաշ ունեցող պայուսակ:

Որոշ ծնողներ որպես ելքի միջոց իրենց երեխաներին երկու դասագիրք են գնել. մեկը դպրոցում է մնում, մյուսը՝ տանը: Այդ ժամանակ պայուսակը բավականին թեթև է լինում: Սակայն նման բան իրենց ոչ բոլորը կարող են թույլ տալ:

Լուսավորության նախարար Ալեքսանդր Ջեջելավան ասում է, որ դպրոցական պայուսակների քաշը կրճատելը գերատեսչության գլխավոր խնդիրներից է: Այդ հարցը լուծվելու է դասագրքերի համար օգտագործվող թղթի քաշի կրճատման և ուսումնական պրոցեսում էլեկտրոնային գրքեր ներդնելու հաշվին:

«Մենք աշխատում ենք Microsoft կորպորացիայի և այլ ընկերությունների հետ, ստուգում ենք էլեկտրոնային դասագրքերի հայեցակարգը: Բնականաբար, դա ինքնակամ է լինելու, և յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշելու իր երեխայի կողմից էլեկտրոնային գրքեր օգտագործելու հարցը: Կարծում եմ՝ 21-րդ դարում աշակերտն անպայման պետք է այլընտրանք ունենա», - ասում է նախարարը:

2016թ-ին Վրաստանում առաջին դասարան է գնացել 61 հազար երեխա (նրանցից 53 հազարը՝ հանրակրթական դպրոցների, 8 հազարը՝ մասնավոր):

 

 

 

Ցխինվալ

Հարավային Օսիայում 2016թ-ին առաջին անգամ դպրոց է գնացել 750 երեխա, ինչը 30-ով ավել է, քան նախորդ տարի:

Առաջին դասարանցի տղա երեխային դպրոց ուղարկելը նվազագույնը 18-20 հազար ռուբլի արժե [մոտ $300]. այս թվի մեջ մտնում է կոստյում, երկու վերնաշապիկ, կոշիկ, սպորտային կոստյում, պայուսակ, ներկեր, գունավոր մատիտներ, տետրեր, աշխատանքի ուսուցման համար անհրաժեշտ իրեր և այլ մանրուքներ: Ճիշտ է՝ այս դեպքում հագուստը բարձր որակի չի լինի:

Որակյալ ոչ սինթետիկ կամ բնական կաշվից իրեր գնելու համար կպահանջվի մոտ $450: Ծնողների մեծ մասը ձգտում է երեխայի համար օրթոպեդիկ պայուսակ գնել, որի նվազագույն գինը 40 դոլար է:

Առաջին դասարանի աշակերտուհու ծախսերը մի փոքր պակաս են. զգեստը, գոգնոցն ու ժապավենները կարժենան 50 դոլարով ավելի էժան, քան կոստյումը:

Կրթության նախարարությունը խոստանում է, որ եկող տարվանից բոլոր առաջին դասարանցիների դասագրքերն անվճար կլինեն: Սակայն մինչ այդ գրքերի և աշխատանքային տետրերի համար ծնողները պետք է մոտ 80 դոլար վճարեն:

 Բայց փոխարենը Հարավային Օսիայի բոլոր դպրոցականներն անվճար նախաճաշ են ստանում: Փոխարենը՝ Հարավային Օսիայում դպրոցականներն անվճար նախաճաշ են ստանում՝ կարկանդակ ու կոմպոտ կամ կիսել: Իսկ այն երեխաներն, ովքեր մինչև երեկո դպրոցում են, մասնակցում են ֆակուլտատիվների, նաև անվճար ճաշում են դպրոցում:

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին