«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

«Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից:
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:
Բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:
Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա»:


