▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 ամսական երկվորյակի եղբայրը նույնպես մահացավ. shamshyan.com

shamshyan.com -ը գրում է. Հիվանդանոցում մահացել է 8 ամսական Տիգրան Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել Նորք Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով:

Հիշեցնենք, որ  փետրվարի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու:

Վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ էին, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել էին հիվանդանոց: Վիրավորներին օգնել էին քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ: Հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել էին թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին