▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 միլիարդ և ավելին` Հ1-ին հաղորդումներ հեռարձակելու համար

 

Այսօր` նոյեմբերի 3-ին, 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառի 2015 թվականին նախատեսված հատկացումները կազմում են 26 միլիարդ118 միլիոն 400 հազար դրամ:
«Հանգստի և սպորտի ծառայությունների համար 2015 թվականի նախատեսված են 1 միլիարդ 850 միլիոն 100 հազար դրամ` 2014 թվականի 1 միլիարդ 806 միլիոն 700 հազար դրամի փոխարեն: Մշակութային ծառայությունների համար  նախատեսված է 13 միլիարդ 393 միլիոն 200 հազար դրամ»-, ասաց փոխնախարարը:
Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունների իրականացման համար 2015 թվականին նախատեսված է 8 միլիարդ 830 միլիոն 200 հազար դրամ` 2014 թվականի 5 միլիարդ 997 միլիոն 600 հազար դրամի փոխարեն: Նա ընդգծեց, որ գումարի ավելացումը պայմանավորված է Հանրային հեռուսատատեսությունից գովազդային հոլովակների բացակայության պատճառով: 

Շարունակվում են 2015 թվականի բյուջեի քննարկումները: Այսօր Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը քննարկման ժամանակ ասաց, որ հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառի 2015 թվականին նախատեսված հատկացումները կազմում են 26 միլիարդ118 միլիոն 400 հազար դրամ:

«Հանգստի և սպորտի ծառայությունների համար 2015 թվականի նախատեսված են 1 միլիարդ 850 միլիոն 100 հազար դրամ` 2014 թվականի 1 միլիարդ 806 միլիոն 700 հազար դրամի փոխարեն: Մշակութային ծառայությունների համար  նախատեսված է 13 միլիարդ 393 միլիոն 200 հազար դրամ»-, ասաց փոխնախարարը:

Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունների իրականացման մասով փոխնախարարը տեղեկացրեց, որ 2015 թվականին նախատեսված է 8 միլիարդ 830 միլիոն 200 հազար դրամ` 2014 թվականի 5 միլիարդ 997 միլիոն 600 հազար դրամի փոխարեն: Նա ընդգծեց, որ գումարի ավելացումը պայմանավորված է Հանրային հեռուսատատեսությունից գովազդային հոլովակների բացակայությամբ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին