▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

9-ամյա աղջնակն օդանավակայանի անցակետը հաղթահարել է իր խաղալիքի անձնագրով

Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայում: Անթալիա քաղաքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, փաստորեն,  չեն փայլում իրենց զգոնությամբ: Բրիտանուհի 9-ամյա աղջնակին հաջողվել է անցնել անցակետը` աշխատակցին ցույց տալով իր խաղալիք միաեղջյուրի անձնագիրը: Այս մասին գրում է mignews.ru-ն:

Աշխատակիցներին չի սթափեցրել նույնիսկ այն փաստը, որ անձնագրի լուսանկարի  փոխարեն եղել է միաեղջյուրի նկար, իսկ շապիկին` Մեծ Բրիտանիայի զինանշանի փոխարեն` փափուկ արջուկ:
 Ծնղները պատմել են, որ շփոթել են երեխայի և խաղալիքի անձնագրերը:
Իսկ իրենց սխալը նկատել են անցակետն անցնելուց հետո միայն:

Փաստորեն օդանավակայանի աշխատակիցները նույնիսկ չեն պատճենահանել անձնագիրը, հակառակ դեպքում` սխալը թեկուզ ավելի ուշ կնկատեին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին