▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

90-ականների պատերազմի ժամանակ չի եղել հայ ազգի այն միասնությունը, որ տեսել ենք այս պատերազմի ժամանակ

Blognews-ը գրում է, որ զրուցել է գնդապետ Կարեն Գրիգորյանի հետ, ով 17 տարեկանում կամավորագրվել և մասնակցել է Արցախյան պատերազմին, այժմ, ՊԲ N զորամասի  հրամանատարն է։

-Պարոն գնդապետ, Ձեր հրամանատարության ներքո ամենամեծ միավորումներից մեկն է։ Որպես մարդ՝ ով տեսել է թե՛ առաջին, թե՛ երկրորդ պատերազմը, կարո՞ղ եք համեմատության եզրեր անցկացնել՝ ինչպիսի՞ն էր շարքային զինվորն 90-ականների կռվի ժամանակ և հիմա։ Ի՞նչ առավելություններ կան և ի՞նչ  ուղղություններ կան, որ պետք է զարգացնենք։

-Այս 2 պատերազմներում տարբերությունները շատ մեծ են։ Համեմատականներ տանելիս պետք է նշել, որ  նախորդ պատերազմի ժամանակ շատ քչերն էին մարզված, չկային կանոնավորված ստորաբաժանումներ, իսկ այս քառօրյա պատերազմում կա կանոնավոր բանակ, յուրաքանչյուր ստորաբաժանում գիտեր՝ ինչ խնդիր պիտի կատարի։

Ճիշտ է, հակառակորդը հանկարծակի սկսեց քառօրյա պատերազմը, սակայն  մեր զինվորները, սպաները, յուրաքանչյուր անձ, թե ստորաբաժանում կարողացել են կատարել իր խնդիրը։

-Անկասկած կային որոշակի բացեր, որոնք կցանկանայինք, որ չլինեին։ Դուք՝ որպես հրամանատար, ի՞նչ ուղղություններ եք տեսնում, որոնք պետք է զարգացնել, ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը դրա համար։

-Բանակի գոյության ընթացքում միանշանակ թե՛ անձը, թե՛ ստորաբաժանումը յուրաքանյուր օր, յուրաքանչյուր ժամ պիտի աշխատի իր ունակությունների, գիտելիքների բարձրացման վրա։ Չկա հասկացողություն, որ ասենք՝ այսօր բանակը կամ զորամասը հասել է այն մակարդակին, որ կարող  է կանգ առնել, ո՛չ, անընդհատ պիտի կատարելագործվի, և մենք այդ խնդրի կատարման մեջ ենք։

Հաշվի առնելով, որ ժամկետային զինծառայողներ են զորացրվում, նորակոչիկներ են գալիս, կարևոր է, որ մարտունակությունը, գիտելիքներն ու ունակությունները բարձրացվեն։

Թեկուզ անցել  ենք պաշտպանության, բայց նույն խնդիրը կատարվում է, տարբեր մարզումներ են անցկացվում և՛ դիրքերի, և՛ ստորաբաժանումների հետ թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանողական։ Չի բացառվում, որ  վաղը չէ մյուս օրը կարող ենք խնդիր ստանալ՝ անցնել հարձակման։

-Զորքը պատրա՞ստ է։

-Զորքը պատրաստ է և խնդիրը կարող է կատարել բարձր մակարդակով։

-Այս օրերին մենք ականատես եղանք  հայ հասարակության աննախադեպ վերելքի, որն արտահայտվում էր ոչ միայն ինչ-որ օգնություններ ցուցաբերելով, այլև ներքին միասնությամբ։ Փոխվեց մարդկանց ինքնագիտակցությունը։ Դուք զգացե՞լ եք դա ու ինչ դրական դրսևորում կնշեիք, որ չկար մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։

- Ես այն պատերազմի մասնակից էլ եմ եղել։ 90-ականների պատերազմի ժամանակ չի եղել հայ ազգի այն միասնությունը, որ տեսել ենք այս պատերազմի ժամանակ։ Ոչ մեկս էլ չէինք պատկերացնում, որ հայ ազգը նորից կմիանա, կդառնա մի բռունցք և բոլորը միասին կանցնեն նոր խնդրի կատարման։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը, թե՛ Սփյունքն օգնել են։ Ժամանակին ներկայացել են կամավորականներ տարբեր տեղերիից, 90-ականներին այդպես չէր։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին