▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱ-2022. Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տոնեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց Իսլանդիայի հավաքականին եւ գեղեցիկ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ու ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Հայաստանի հավաքականը, ոչ առանց դժվարության, բայց վստահորեն պահպանեց հաղթական հաշիվը և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին