▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն բացահայտել է 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել և վաճառել են իրենց վստահված՝ զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիքը։

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, հերթական անգամ 640 լիտր ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս, նրանց հանցավոր գործողությունը խափանվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, առձեռն բռնված հանցագործություն կատարած անձինք խոստովանել են կատարած հանցագործությունը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին