▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՔՊ-ական նախկին թաղապետին և մի քանի աշխատակիցների

Այսօր՝ ժամեր առաջ, իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին և թաղապետարանի մի քանի աշխատակիցների:

«Հրապարակ»-ի տեղեկություններով բերման ենթարկվողների թվում են համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ խաչատրյանը, առևտրի բաժնի պետը Հրայր Արամյանը և կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը:

Ըստ նախնական տեղեկությունների, իրավապահները խոշոր յուրացումների հետքի վրա են դուրս եկել, շղթան, հնարավոր է, հասնի նաև նախկին թաղապետ Սաշա Կատվալյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին