▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ նորանշանակ տնօրենը սրտի նոպայով տեղափոխվել է բժշկական կենտրոն

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է բժշկական կենտրոն. լրատվական ծառայությունից խոստացել են ճշտել:

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ 

Առողջապահության նախարարությունից էլ  տեղեկությունը «Արմենպրես»-ին են հաստատել ու նշել, որ Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանը սրտի իշեմիկ նոպայով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 8-ին:

Ավելի ուշ  Կառավարության աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի առողջական վիճակը լավ է։ Գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին