▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իր մորը պաշտոնից ազատելու մասին

Որոշումը հրապարակվել է պաշտոնական կայքում և պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր մորը աշխատանքից ազատելու որոշմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Չեմ ուզում դա քննարկել, որովհետև վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն», - ասաց նա:

Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ վերջինս իր պարտականությունները լավ չի կատարել, դրա համար ազատվել է աշխատանքից՝ Վանեցյանը խորհուրդ տվեց այդ գործընթացը չպայմանավորել անձանց հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ մայրը պետական համակարգում շատ երկար է աշխատել, դեռ այն ժամանակ, երբ ես դպրոցական էի, և շարունակել է աշխատել, երբ ես արդեն իսկ նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն: Իմ ու իմ մոր աշխատանքը, խնդրում եմ, իրար հետ մի կապեք», - ասաց Վանեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին