▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանի քաղաքապետը փակում է քաղաքային թատրոնը՝ հավանաբար հանուն ընտանեկան բիզնեսի

Աբովյանի քաղաքապետը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, փակում է մի հին ու ավանդույթներ ունեցող թատրոն: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Աշոտ Չթչյանը թերթերից մեկին ասել է. «Ամբողջ խնդիրը այդ 8 հոգին չեն, վիճակը շատ ավելի վատ է, այսինքն` նվազագույն աշխատավարձի պլանի տակ ընկնում է 5-6 հոգի: Յուրաքանչյուրը ստանում է 42500 դրամ, դրան պիտի ավելանա 2500 դրամ, ընդհանուր, բոլորի աշխատավարձերը միասին ավելանում է ամսական 15000 դրամ: Այս 15000 դրամի արդյունքում փակվում է թատրոնը: Իհարկե, իրենք սա բացատրում են, որ ամբողջը քաղաքապետարանի ենթակառուցվածքների խնդիրն է, եւ իրենց ենթակայության տակ գործող մանկապարտեզները, երաժշտական, նկարչական դպրոցները պիտի կարողանան պահել, իսկ թատրոնը` կրճատել: Իրենք պատճառաբանում են, որ այս ամենը նրանից է, որ կառավարությունը դոտացիա չի տալիս, աշխատավարձի բարձրացման ամբողջ բեռն ընկած է քաղաքապետարանի վրա, եւ իրենք ասում են, որ սա միայն մեզ չի սպառնում, շուտով արդեն կլսենք, որ դպրոցներում էլ կրճատումներ են լինելու: Փաստորեն, նվազագույն աշխատավարձի բարձրացումը մեր գլխին փորձանք է, ավելի շատ տուժում ենք դրանից»: Ուրեմն, շքեղության մեջ ապրող, Աբովյան քաղաքի կեսը սեփականաշնորհած քաղաքապետն ամսական չի կարող 15 հազար դրամ գտնել, որպեսզի թատրոնը չփակվի: Իր մի նախաճաշի փողն է... Մի՞թե հարյուր հազարավոր դոլարներ ամենատարբեր բարեգործությունների համար ծախսող Գագիկ Ծառուկյանը չի կարող ամսական 15 հազար դրամ տնտեսել ու տալ թատրոնին՝ այսպես Աբովյանը չզրկելու համար թատրոնից: Եթե միլիարդատերերի ձեռքի տակ գտնվող քաղաքում այս 15 հազար դրամը չկա, փույթ չէ, հայաստանյան ամեն մի թատրոն կպարտավորվի ամսական 15 հազար դրամը փոխանցել Աբովյանի քաղաքապետին, որպեսզի մեր արվեստակից ընկերներն առանց աշխատանք չմնան: Եթե պետք եղավ, Գուլոյանի ամենօրյա նախաճաշի փողմ էլ կտանք...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին