▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբսուրդի թատրոնը շարունակվում է. Մոնախ

Արթուր Եպիսկոպոսյանը (Մոնախ) բողոքի ակցիա է իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց: «Վերացրեք էս քրեական հետապնդումները, սրանով մեզ չեք կոտրի, մենք չենք զիջելու: Մենք կոնկրետ պահանջ ենք դնում՝ իրականացնել ՀՀ պետական սահմանների խիստ պահպանության խնդիրների հրատապ քննարկում: Դուք խաբում եք հանրությանը, հասարակությունը պետք է իմանա իրական վտանգի առկայության մասին, ինչը ես ապացուցել եմ»,- նշել է նա:

«Մենք հանցագործություն չենք կատարել, ընդամենը ասել ենք՝ զենք տրամադրեք մեզ, զինեք Սյունիքի սահմանապահ գյուղերը»,- հավելել է Մոնախը:

Հիշեցնենք՝ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո, մայիսի 15-ին նա ձերբակալվել էր, 16-ին՝ ազատ արձակվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին