|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի դիրքերի թուլացման մասին խոսակցությունները երեկ ստացան հերթական դրսևորումը։ Իշխող կուսակցության վարչությունը մերժեց նրա ամենամոտ թիմակիցներից մեկին՝ Հասմիկ Հակոբյանին, որը միաժամանակ առաջադրվել էր Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում։
Ըստ ՔՊ-ական մեր զրուցակիցների՝ հենց այս եռյակն է տարիներ շարունակ ձևավորել Ալեն Սիմոնյանի ամենամերձավոր շրջապատը՝ վերահսկելով նրա հանդիպումները, սահմանափակելով բազմաթիվ շփումներ և տարբեր խարդավանքների միջոցով հեռու պահելով շատերին Սիմոնյանից։ Արդյունքում, ըստ աղբյուրների, Սիմոնյանի հարաբերությունները լարվել են թե՛ կուսակցության ներսում, թե՛ դրանից դուրս, իսկ երբ ստեղծվել է հարմար քաղաքական իրավիճակ, տարիներով կուտակված դժգոհությունները միանգամից դուրս են եկել առաջին պլան։ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վերջին ամիսներին ՔՊ-ի մի շարք ներկայացուցիչներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Ալեն Սիմոնյանի գործունեությանը վերաբերող փաստաթղթերի և նյութերի փաթեթ, որտեղ ներառված են եղել կոռուպցիոն ենթադրյալ գործարքների, հովանավորչության, կլանային համակարգ ձևավորելու, ինչպես նաև գործընկերների նկատմամբ վերաբերմունքին առնչվող տարբեր տեղեկություններ։ Այս պնդումները պաշտոնապես չեն հաստատվել։ ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով կուսակցության ներսում ձևավորված տրամադրությունները, չի ցանկացել գնալ թիմի զգալի հատվածի դիրքորոշման դեմ, իսկ նրանց շրջանակը բավական լայն է եղել։ Ըստ այդմ՝ Ալեն Սիմոնյանի դեմ աշխատած և նրա գործունեությունից դժգոհած ՔՊ-ականների ցանկում են եղել ՔՊ-ականներ՝ Հայկ Սարգսյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Հունանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ջուլիետա Ազարյանը, Լուսինե Բադալյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արփի Դավոյանը, Լիլիթ Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Մխիթար Հայրապետյանը և Հայկ Ցիրունյանը։ Միաժամանակ հարկ է նշել, որ վերոնշյալ անձանցից որևէ մեկը հրապարակային չի հաստատել այս տեղեկությունները։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Ալեն Սիմոնյանի և նրա ընտանիքի ունեցվածքի, հայտարարագրերի, ինչպես նաև հնարավոր շահերի բախումների վերաբերյալ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել վարչապետի քաղաքական գնահատականների ձևավորման վրա։ Թեև պաշտոնական մակարդակով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միայն, որ Ալեն Սիմոնյանը կմնա «քաղաքական կապիտալ», իսկ նրա հետագա դերակատարումը դեռ կորոշվի, երեկվա զարգացումները ՔՊ-ում շատերի կողմից գնահատվում են որպես հերթական ազդակ, որ Ազգային ժողովի նախագահի քաղաքական ազդեցությունն իշխող թիմում այլևս նախկինը չէ»։ |
3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


