▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադամ Սահակյան, ներկա’». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անունը կրող դասարան

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոցում բացվեց քառօրյա պատերազմում զոհված 19-ամյա Ադամ Սահակյանի անունը կրող դասարան: 

Բացմանը ներկա էին Ադամ Սահակյանի ծնողները, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադամի հիշատակը, ապա մասնակցեցին գրական ցերեկույթին:

Դպրոցի տնօրենն իր խոսքում նշեց, որ «Ադամ Սահակյան, ներկա» խորագիրն ընտրել են` ցանկանալով ասել, որ Ադամը միշտ ներկա կլինի և՛ դպրոցում, և՛ տանը, և՛ իր հողի վրա:

Ադամ Սահակյանի անվան դասասենյակում նրա իրերն են, պարգևներն ու լուսանկարները:

Լուսանկարը`ֆոտոլուր-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին