▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական ագրեսիան սողացող հողի վրա «կառուցվող խաղաղության օրակարգի» տրամաբանական դրսևորումն է

«Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիան սողացող հողի վրա «կառուցվող խաղաղության օրակարգի» տրամաբանական դրսևորումն է: Մեր պարագայում «խաղաղության այդ օրակարգը» կառուցվում է «զիջել զիջելու» համար սկզբունքով, ավելին՝ այն ուղեկցվում է գրեթե ամենօրյա ադրբեջանական հայատյաց քարոզով: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ փաստացի չկա որևէ միջազգային շահագրգիռ կողմ, որը կստանձներ կամ կստանձնի այդ խաղաղության երաշխավորողի դերը՝ չսահմանափակվելով միայն գթասրտորեն դատապարտող կոչերով:

2020 թ. աղետաբեր պատերազմի հետևանքները և 2021 թ. մեկնարկած «խաղաղության օրակարգը» խեղել են մեր պետության սուբյեկտայնության հետագիծը միջազգային հարաբերություններում: Հայաստանը գործոն-սուբյեկտից դարձել է շահեր սպասարկող օբյեկտ:

Քաղաքական որակապես նոր օրակարգը կարող է բերել միայն նոր քաղաքական ուժը:

Ուժ և կորով մեր տղերքին:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին