Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական CBC ռադիոհեռուստաընկերությունը, որը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR), սկսել է օկուպացված Շուշիից հայերենով հեռարձակում իրականացնել Արցախի Հանրապետության մնացած տարածքում։ Նպատակը՝ Արցախի մնացած հայության վրա քարոզչական աշխատանքն է՝ կոչված վերջնականապես կոտրելու դիմադրությունն ու ամբողջությամբ նվաճելու մեր հայրենիքի այդ արցախյան հատվածը։ Սա վկայությունն է Ադրբեջանի կողմից հետևողական քաղաքականության իրականացման՝ հստակ նպատակներով և նախաձեռնություններով։ Սրան զուգահեռ Հայաստանի թուրքամետ իշխանությունը ոչ մի հակահարված չի տալիս մեր թշնամիներին՝ բախտի քմահաճույքին թողնելով Արցախը։ Ընդհակառակը, ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի աստիճանաբար հանրային հիշողությունից դուրս գան Արցախի օկուպացված հատվածների մասին հիշատակությունները՝ Հանրային հեռուստաընկերության եթերով դադարելով ցուցադրել թշնամուն հանձնված Շուշին ու Տիգրանակերտը, փողոցներից հեռացնելով Արցախի ճիշտ քարտեզով պաստառները և դպրոցներում աշակերտներին աստիճանաբար քարոզելով մոռանալ Արցախի պատերազմի ու մեր կորցրած տարածքների մասին։ Երբեք Ադրբեջանն ու Թուրքիան այսքան թույլ հակառակորդ ի դեմս Հայաստանի ներկայիս օկուպացիոն վարչակարգի չեն ունեցել, ուստի անելու են ամեն բան, որպեսզի այդ վարչակարգը յուր պարագլխով վերընտրվի»։ |
Ադրբեջանական ալիքը սկսել է օկուպացված Շուշիից հայերենով հեռարձակում իրականացնել Արցախում. Վարուժան Գեղամյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet