Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն թուլացնում լարվածությունը: Արդեն քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ ամեն պահին կարող է պատերազմ սկսել: Այս քաղաքականությունն ուղղված է արդարացնելու հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի մեծ կորուստները: Ամեն օր լուրեր են տարածվում, որ զինվորներ են սպանվում սահմանին, այնինչ պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը կամաց-կամաց ջրի երես է հանում իր մեռելներին, որոնց արդեն մեկ շաբաթ է պահում է սառնարանում: Բնականաբար, այս պրոցեսը պահանջում է նաև մեծ օժանդակություն ԶԼՄ-ների կողմից, որոնք անընդմեջ հայտարարում են, որ հայերը սպանում են իրենց զինվորներին և սպաներին: Իրականում պատերազմը սկսելու սպառնալիքները պարզապես ներքին լսարանին լարվածության մեջ պահելու փորձեր են:
Ադրբեջանական կողմը կամաց-կամաց ջրի երես է հանում իր մեռելներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet