Փոքր ազգ, մեծ հավակնություններ
Հայաստանը ոչ միայն բացառիկ հարթակ է ֆիլմարտադրության համար, այլ նաև մի երկիր, որի հազարամյա էպիկական պատմությունը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի համաշխարհային կինոպատումներում։
Կաննի կինոփառատոնի պաշտոնական լրատվամիջոցը ընդարձակ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ «Փոքր ազգ, մեծ հավակնություններ» նշանաբանով։
Հիսուս Քրիստոսի արձանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունն օրեցօր աճում է՝ մեծ արագությամբ գրավելով համաշխարհային հանրության ուշադրությունը և Հայաստանը դարձնելով մշակութային, հոգևոր ու զբոսաշրջային հետաքրքրության կարևոր կենտրոններից մեկը։


