▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական տարբերանշանով բեռնատարը ուղևորվում էր Երևան

Հինգշաբթի, ժամը 17:00-ի սահմաններում Մեղրի-Երևան մայրուղու Սարավանի հատվածում ականատես դարձա զարհուրելի տեսարանի: Իրանյան համարներով Ադրբեջանական տարբերանշանով բեռնատարը ուղևորվում էր Երևան: Գիտե՞ք՝ որն էր այդ ժամանակ զարմանքս, որ այդ AZERBAYCAN տարբերանշանը բավականին երևացող հատվածում էր: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս չեն նկատել մեր մաքսատան աշխատակիցները, հետո՞ ինչ,որ բեռնատարը Իրանի Իսլամական Հանրապետության և միջազգային համարանիշով էր: Արդյո՞ք դա մեղմացնում է այն հանգամանքը,որ ադրբեջանը ներկայացնող տարբերանշանը պետք է շրջի Հայաստանում: Արդյոք որևէ մեկը կարո՞ղ է վստահեցնել,որ վարորդը հատուկ պատվեր չի կատարում: Եթե 100 նման բեռնատար մուտք գործեն Երևան, կարծում եմ խնդիր չի լինի տեռոր անելը:

Շարունակությունը և լուսանկարները` այստեղ:

 

Հեղինակ` Հովյան Հովյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին