▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի մարզիկն իրեն շատ վատ էր պահել. Ալբերտ Ղազարյան. VivaroNews

 

VivaroNews մարզական լուրերի և ժամանցի մասին նոր հաղորդումը շարունակում է առաջընթացը: Հաղորդումը հեռարձակվում է Արմնյուզի եթերում, ամեն օր ժամը 20:00-ին: Իսկ ամեն կիրակի VivaroNews-ին հյուրասրահում հարցազրույցի  է հրավիրվում մարզաշխարհի ներկայացուցիչներից մեկը:

Այս կիրակի VivaroNews-ի հյուրն էր OFS 8 մրցաշարի հաղթող Ալբերտ Ղազարյանը:

Ալբերտ Ղազարյանը, ով այնքան էլ հայտնի չէր հայ մարզասերների շրջանում, մեկ րոպեում ձեռք բերեց երկրպագուների մեծ բանակ: Հիշեցնենք, որ հայ մարզիկը վերջերս փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ՝ մեկ րոպեում ավարտելով գոտեմարտը: Իսկ հաղթանակից հետո նա հարթակ դուրս եկավ զինվորական համազգեստով և իր հաղթանակը նվիրեց հայ զինվորներին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին