▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի միլիարդատերը 30 միլիարդ է կորցրել Պուտինի հետ զրույցից հետո

Nyut.am-ը գրում է.

Ռուսական «ЛУКОЙЛ» նավթային ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի և հինգշաբթի կայացած աճուրդներում կտրուկ անկում են ապրել շրջանառվող այն լուրերի համատեքստում, որ Կրեմլը աչք է դրել ընկերության կուտակած արժույթի պաշարների վրա: Այս մասին հաղորդել է «Финанс» պարբերականը:

Չորեքշաբթի «ЛУКОЙЛ»-ի բաժնետոմսերն ընկել են 3.9 %-ով, իսկ հինգշաբթի ևս 1 %-ով` հասնելով սեպտեմբերի 15-ի նվազագույն ցուցանիշին:

Ընկերության բաժնետոմսերի հանրագումարային արժեքը մեկ օրում ընկել է 130 մլրդ ռուբլիով: Իսկ Վագիտ Ալեքպերովը, ով ընկերության խոշորագույն բաժնետերն է` 22.7 % բաժնեմասով և «ЛУКОЙЛ»-ի նախագահը, կորցրել է 30 մլրդ ռուբլի:

Հիշեցնենք, որ «Ведомости»-ի տվյալներով, նախագահ Վլ. Պուտինն Ալեքպերովին անձամբ էր առաջարկել դաշնային բյուջեի դեֆիցիտը փակել «Роснефть»-ի պետական փաթեթը ձեռք բերելու միջոցով: Հոկտեմբերի 31-ին Ֆիլանովսկու անվան հանքավայրի բացման ժամանակ Ալեքպերովին հրավիրել էին նստել Պուտինի մեքենան, որտեղ նրանք 20 րոպե զրուցել էին:

Ավելի վաղ «ЛУКОЙЛ»-ը բազմիցս հրաժարվել էր ձեռք բերել «Роснефть»-ի մասնավորեցվող բաժնեմասը, բայց «գործն ունի քաղաքական բնույթ», և բացառված չէ, որ Ալեքպերովը ստիպված լինի համաձայնել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին