Արցախում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը փոխանակվել է Ադրբեջանում պահվող երկու հայ գերու հետ:

Այս մասին հայտնում է «Sputnik Ադրբեջանը»:
Նշենք, որ հայ գերիներին վերադարձնելու համար Բաքու է մեկնել գեներալ Մուրադովը։ Նրանք արդեն ինքնաթիռում են։
Հայտնի են հայ 2 ռազմագերիների անունները։ «Սպուտնկ Արմենիայի» տեղեկություններով` Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոսյանը։
Վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի զինվոր Ջամիլ Բաբաևը մտել էր Մարտակերտի տներից մեկը, որտեղ երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք և ծխախոտ էր պահանջել։
Օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք էր առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։


