▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում տեղի է ունեցել ծեծկռտուք. Վովա Վարդանով

Ադրբեջանցի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում տեղի է ունեցել ծեծկռտուք:

Այս մասին Լրատվական ռադիոյին պատմել է ՈՄԱ կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը։

Վովա Վարդանովը հաղորդել է, որ ադրբեջանցի զինվորականների լկտի պահվածքի պատճառով ռուս խաղաղապահների և նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վեր է ածվել ծեծկռտուքի:

«Ժամեր առաջ հայկական վարորդները Շուշիի ներքևի պոստում ականատես են եղել թուրք զինվորականների լկտի պահվածքին, որը բերեց ռուս խաղաղապահների նկատողությանը: Դա Ադրբեջանցիներին դուր չեկավ, կողմերը իրար քաշքշեցին, բռունցքներով հարվածեցին, իրար վրա զենք պահեցին, վերալիցքավորեցին. ռուսները մոտեցրին 3-4 ԲՏՌ-ներ, ԲՄՊ-ներ, փողերը շուռ տվեցին թուրքերի վրա, թե կկրակենք: Շուշիի կողմից մի վաշտ թուրք արագ վազելով, զենքերը պահելով, իջան ներքև, իրար բաժանող ցանցերը պատռել էին: Վարորդներին արագ իջեցրին, որ էդ ամեն ինչի ականատես չլինեն: Մի ժամ հետո նոր ճանապարհը բացել են»,- պատմել է Վովա Վարդանովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին