▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները երկու զոհ ունեն

Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` մարտի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են երկու ազերի զինծառայողներ՝ լեյտենանտ Ղալիբ Զուլֆուղարլին և շարքային Գաֆարլի Հաջիևը...Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի`  «բախումը» տեղի է ունեցել Ղազախի շրջանի սահմանագոտում...

Հ.Գ. Զավեշտալին այն է, որ Բաքվի ԶԼՄ-ները այս լուրը մատուցելիս այն վերնագրում են՝ «Մարտեր Ղարաբաղում» ... Թե ի՞նչ կապ կա Հայաստանի Տավուշի մարզի,Ադրբեջանի Ղազախի շրջանի և Արցախի միջև,երևի միայն Իլհամ Ալիևը գիտի...
Ինչ վերաբերվում է զոհերի թվին,ապա փորձը ցույց է տալիս, որ եթե Բաքուն ընդունում է,որ գեթ մեկ զոհ ունի, ապա զոհերի թիվը անհամեմատ մեծ է...Սպասենք ՀՀ ՊՆ-ի արձագանքին...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին